Ընկույզով գաթա՝ կեֆիրով շերտավոր խմորով

Ընկույզով գաթա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ընկույզով գաթա՝ կեֆիրով շերտավոր խմորով

Կեֆիրով շերտավոր խմորի այս բաղադրատոմսը շատ մատչելի է, առաջարկում ենք այս տարբերակին նույնպես ծանոթանալ, հաստատ չեք փոշմանի:

Թխվածքի համն անհավանական  է: Եվ որ ամենակարևորն է, որ այն պատրաստվում է շատ պարզ և համեղ:

Ընկույզով գաթա

Ընկույզով գաթա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ալյուր 0,5 կգ
  • Կարագ 250 գ
  • Կեֆիր 3.2% յուղայնությամբ 250 մլ
  • Փխրեցուցիչ 10 գ
  • Աղ 1/3 թեյի գդալ

Միջուկի համար

  • Շաքարավազ 150 գ
  • Ալյուր 120 գ
  • Կարագ 150 գ
  • Վանիլային շաքար 1 թեյի գդալ
  • Ընկույզ 150 գ

Ընկույզով գաթա

Ընկույզով գաթա. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ ալյուր լցնել, ապա դրա մեջ թաթախելով՝ կարագը քերել խոշոր քերիչով, ձեռքերով խառնել, ապա ավելացնել փխրեցուցիչ և աղ:
  2. Կենտրոնում փոքր փոսիկ անել և լցնել կեֆիրը:
  3. Խառնել զանգվածը, որ ստացվի փափուկ խմոր, ծածկել այն սննդի թաղանթով և 1 ժամ դնել սառնարանը:
  4. Միջուկի համար լցնել ալյուրը և շաքարավազը մեկ այլ ամանի մեջ, կրկին կարագը քերել խոշոր քերիչով:
  5. Ձեռքերով մի փոքր տրորել, ապա ավելացնել վանիլային շաքար:
  6. Խմորը հանել սառնարանից, բաժանել 5 հավասար մասերի, յուրաքանչյուր մասը գրտնակել, վրան ցանել միջուկը և ընկույզը՝ հերթականությամբ իրար վրա դասավորել խմորների շերտերն ու միջուկը
  7. Բոլոր կողմերից ծածկել վրայի շերտով:
  8. Վերջում զգուշորեն բաժանել փոքր կտորների, վրան ձվի դեղնուց քսել և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ապա 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխել 40 րոպե:
  9. Թխվելուց հետո զարդարել շաքարի փոշիով:

Ընկույզով գաթա

Ընկույզով գաթան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գավառի գաթա

Խնդրում ենք Գնահատեք