Ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներ

շոկոլադե թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներ քիչ ալյուրով, որոնք հարմար են որպես աղանդեր, երեկոյան թեյի սեղանին համար:

Երբեմն ցանկանում ես հաճույք ստանալ համեղ ու տաքուկ, սեփական ձեռքերով պատրաստված համեղ շոկոլադե բլիթներ վայելելով: Ընկույզով շոկոլադե բլիթների այս բաղադրատոմսը համացանցում է հանդիպել և մի անգամ փորձելով դուք հաճախ կթխեք այս թխուկները, քանի որ դրանք ձեր տունը կլցնեն ուրախության ու հարմարավետության բույրերով:

Կարծում ենք, որ այս բաղադրատոմսը կգերի իր պարզությամբ, ալյուրի մինիմալ քանակով և գեղեցիկ կատարմամբ:

Ստացվում են համեղ և գեղեցիկ շոկոլադե բլիթներ ընկույզով: Դրանք ստացվում են ներսից փափուկ, շատ հարուստ շոկոլադե համեղ բույրով, փարիզյան սրճարանի ջերմության և հարմարավետության նոտաներով: Ձեզ շատ դուր կգա:

Եկեք սկսենք:

շոկոլադե թխվածքաբլիթներ

Ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադիչներ

_Շաքարի փոշի — 125 գ (5 ճաշի գդալ)

_Կակաոյի փոշի — 25 գ (1 ճաշի գդալ)

_Ձու — 1 հատ (միայն սպիտակուց է անհրաժեշտ)

_Օսլա — 2 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

_Վանիլային շաքար — 1 թեյի գդալ

_Աղ — 1 պտղունց

_Ընկույզ — 70 գ (նուշ, պնդուկ, գետնանուշ)

_Ալյուր — 2 ճաշի գդալ

_Յուղաթուղթ

_Կարագ — 10 գ (տապակը յուղելու համար)

շոկոլադե թխվածքաբլիթներ

Ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Քանի որ խմորը շատ արագ է պատրաստվում, անմիջապես պատրաստեք տապակը, որը պետք է  ծածկել յուղաթղթով, որը յուղվում է կարագով: Միացնել ջեռոցը և տաքացնել 170 ° C ջերմաստիճանուվ:

_Ալյուրը մաղել մեծ տախտակի կամ այլ մակերեսի վրա, որպեսզի կարողանաք արագորեն հունցել խմորը և ձևավորել բլիթներ: Սա ամբողջ նախապատրաստությունն է:

_Բովել կամ ավելի ճիշտ է, ընդամենը չորացնել ընկույզները ցածր ջերմության վրա 5-10 րոպե, երբեմն խառնելով, այնպես որ բոլոր կողմերից շագանակագույն լինեն: Կարևորը ընկույզի համն է: Սառած ընկույզները բլենդերի մեջ մանրացնել: Հիշեք, որ ընկույզը յուղոտ է և երկար մանրացման կարիք չունի: Վերևից յուրաքանչյուր բլիթը զարդարելու համար մի կողմ դնել 12 ամբողջական ընկույզ:

_Բոլոր չոր բաղադրիչները (բացառությամբ ընկույզներից) միասին խառնել՝ շաքարի փոշի, կակաոյի փոշի, օսլա, փխրեցուցիչ և վանիլային շաքար, աղ: Դրանք մաղել ամանի մեջ, որտեղ պիտի պատրաստեք խմորը:

_Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից և ավելացնել չոր բաղադրիչների զանգվածին: Խառնել հարիչով ցածր արագությամբ, ոչ երկար: Կստացվի շոկոլադագույն մածուցիկ զանգված:

_Խմորին ավելացնել մանրացված ընկույզը և մանրակրկիտ խառնել` խմորը կլինի ավելի համասեռ և առաձգական: Պատրաստի խմորը սիլիկոնե բահիկով տեղափոխել ալյուրով ծածկված մակերեսին: Ձեռքով խմորից պատրաստել 4-5 սմ տրամագծով երշիկ, բաժանել այն 10–12 մասի:

_Յուրաքանչյուր մասը ձեռքերով ձևավորել փոքրիկ բլիթների տեսքով և շարել տապակի վրա:

_Այժմ յուրաքանչյուր թխվածքաբլիթի վերևում մի ընկույզ դնել՝ մի փոքր սեղմելով այն խմորի մեջ և 12 րոպեով դնում ջեռոցը:

շոկոլադե թխվածքաբլիթներ

Շոկոլադի, վանիլի և ընկույզների բույրը, որը կտարածվի ձեր ամբողջ խոհանոցում, որևէ մեկին անտարբեր չի թողնի:

Ընկույզով շոկոլադե թխվածքաբլիթները պատրաստ են: Թխեք ուրախությամբ, մատուցեք ժպիտով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ թխվածքաբիթներ

Խնդրում ենք Գնահատեք