Այսօր մենք առաջարկում ենք պատրաստել Թայվանական բիսկվիթ Կաստելլա:
Վստահեցնում եմ, որ չկա ավելի համեղ ու քնքուշ խմորեղեն, քան երբևէ փորձել եք: Սա իսկական հրաշք է:
Ավելի հաճելի է այն, որ նման համեղ հյուրասիրություն պատրաստելն այնքան էլ դժվար չէ: Եկեք փորձենք:

Թայվանական բիսկվիթ Կաստելլա. Անհրաժեշտ բաղադրիչները
Ձևամանը՝ 18 սմ քառակուսի
_100 գ սովորական ալյուր
_100 գ կարագ
_100 գ կաթ
_6 ձվի դեղնուց
_Վանիլի էքստրակտ
_6 ձվի սպիտակուց
_100 գ շաքար

Թայվանական բիսկվիթ Կաստելլա. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը
_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Ձվերը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում: Ալյուրը մաղել:
_Տեղադրել կարագը կաթսայի մեջ և վրան լցնել կաթը:
_Տաքացնել կաթսան կարագը հալեցնելու համար: Թույլ մի տվեք, որ այն տաքանա 50 աստիճանից ավելի:
_Լցնել տաք կարագի զանգվածն ալյուրի մեջ: Հարել զանգվածը քանի դեռ տաք է:
_Այժմ ավելացնել դեղնուցները և հարիչով հարել:
_Ավելացնել վանիլի էքստրակտ:
_Սպիտակուցները հարել շաքարով: Շաքարավազն ավելացնել սկզբում, որպեսզի փրփուրը ամուր ու նուրբ լինի:
_Լցնել դեղնուցի զանգվածը և հարել խմորը:
_Խմորի կաղապարը դրսից փաթաթել փայլաթիթեղով: Ներսի կողմում դնել յուղաթուղթ:
_Խմորը լցնել կաղապարի մեջ: Դնել այն ավելի մեծ տապակի մեջ և տաք ջուր լցնել դրա մեջ, որպեսզի տորթը թխվի ինչպես ջրային բաղնիքում:
_Թխել 150 աստիճանով մոտ 1 ժամ:

Երբ բիսկվիթը պատրաստ լինի, հեռացնել թուղթը, քանի դեռ խմորեղենը տաք է: Այն մի փոքր կնստի և «կցնցվի»:
Թայվանական բիսկվիթը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Զոլավոր բիսկվիթ







