Թաց տորթ Նապոլեոնը կրեմով տորթերի թագուհի կարելի է համարել: Այս քաղցր, համեղ, նուրբ տորթն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների սիրելի նրբությունն է:
Իհարկե, տորթերը կարելի է խանութներից գնել, բայց ավելի լավ կլինի, եթե այն պատրաստեք ինքներդ:

Թաց տորթ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները
Տորթի շերտերի համար
(15 հատ, 18 սմ տրամագծով).
_200 գ կարագ կամ մարգարին
_200 մլ թթվասեր
_2 ձու
_0,5 բաժակ շաքարավազ
_ալյուր՝ մինչև պելմենի խմորի խտությունը (650-700 գ)
Կրեմ
_1 լիտր կաթ
_500 մլ սերուցք (սերուցքի յուղայնությունը որքան ավելի բարձր լինի, այնքան ավելի լավ)
_6 ձու
_6 ճաշի գդալ ալյուր
_2,5 ճաշի գդալ շաքար
_3 տուփ վանիլային շաքար
Թաց տորթ Նապոլեոն. Պատրաստման եղանակը
_Խառնել կարագը, թթվասերը, ձվերը, շաքարը և, աստիճանաբար ալյուր ավելացնելով, խմոր հունցել:
_Այնուհետև խմորը բառանել կես բռաչափ մասերի. Պետք է ստացվի 10-12 շերտ, մոտավոր 20 սմ տրամագծով կամ մի փոքր ավելին և գրտնակել դրանք բարակ շերտով, ափսեի չափով կտրել, վրան ծակծկել պատառաքաղով: Դնել ջեռոցը կողքի ավելացած կտորների հետ միասին` 10-12 րոպե, մինչև ոսկե դարչնագույն դառնան:
_Նախ չափել մի բաժակ կաթի հետ խառնել ձվերը, ալյուրը և շաքարն այնքան, մինչև գնդիկներն ամբողջովին անհետանան: Մնացած կաթն ու սերուցքը լցնել կաթսայի մեջ և եռացնել, անընդհատ խառնելով բահիկով: Անընդհատ խառնել, որպեսզի չկպչի կաթսայի տակին:
_Երբ սկսի եռալ, շարունակելով խառնել, լցնել այն հարած խառնուրդը բարակ հոսքով, ապա ավելացնել վանիլին և մեկ րոպե անց, հենց որ կրեմը սկսի թանձրանալ, հանել կրակից: Սառչելու ընթացքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ գդալով հարել սերուցքը, որպեսզի վերևում թաղանթ չստացվի:
_Տորթի շերտերին քսել սառը կրեմ: Թխված ավելցուկային կտորները կարելի է դնել պլաստիկ տոպրակի մեջ և մսի մուրճիկով ծեծել դրանք փշրանքների վերածելու համար, որպեսզի վերջում ցանեք դրանք տորթի վերևի մասում:
_Ցանկալի է տորթը հավաքել կլոր բացվող օղակի մեջ, որպեսզի տորթի շերտերը չփշրվեն կրեմի ծանրության տակ, և այն մնա հարթ և գեղեցիկ: 6-10 ժամվա ընթացքում տորթը ներծծվում է սենյակային ջերմաստիճանում:
_Այնուհետև տորթը կարող եք տեղափոխել ամանի մեջ և դնել սառնարան:

Թաց տորթ Նապոլեոնը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Սպարտակ








