Թեթև աղցան. Իմ բաղադրատոմսը ձեզ կտա համի իսկական տոն:
Բանջարեղենի սեզոնի ընթացքում մենք միշտ ցանկանում ենք ուտել որքան հնարավոր է շատ թարմ և առողջ բանջարեղեն:
Բայց սովորական մթերքներով աղցանների միօրինակությունմ արագ ձանձրացնում է, և ուտեստներն այլևս հաճույք չեն պատճառում:

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 1 հատ
_Կիսաապխտած երշիկ 100 գ
_Խաշած հավի կրծքամիս 300 գ
_Ձու 3 հատ
_Կաղամբ 100 գ
_Պահածոյացված եգիպտացորեն 3 ճաշի գդալ
_Մայոնեզ 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը
_Հավի միսը ջրի մեջ եփել համեմունքներով, որպեսզի այն ունենա պայծառ համ և լինի բավականաչափ աղի:
_Կարելի է վերցնել ոչ միայն կիսաապխտած, այլ նաև ապխտած երշիկ:
_Վարունգը կտրել շերտերով, կանաչիները մանրացնել:
_Ձվերը հարել հարիչով կամ պատառաքաղով, աղ և պղպեղ անել և տապակել բարակ նրբաբլիթներ:
_Սառեցնել դրանք և արիշտայի նման կտրել:
_Այժմ խառնել բոլոր մթերքները, եգիպտացորենն ու ավելացնել մայոնեզը:
_Ցանկության դեպքում, և եթե ժամանակ կա, կարելի է պատրաստել տնական սոուս և դրանով համեմել աղցանը:

Ուտեստը, ստացվում է անհամեմատելի համեղ ու ախորժելի, հագեցնող: Կարող եք ավելացնել նաև պանիր, բայց սա ոչ բոլորին է հարմար:
Թեթև աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ աղցան







