Թթի համեղ մուրաբա. Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պատրաստել թութը ձմռան համաը:
Այսօր մենք ձեզ կասենք, թե ինչպես պատրաստել համեղ մուրաբա: Ավելին, մենք առաջարկում ենք միանգամից 2 բաղադրատոմս:

Թթի համեղ մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները
Առաջին տարբերակը
_1 կգ թութ
_900 գ շաքար
_մեկ կիտրոնի հյութ
Երկրորդ տարբերակը
_1 կգ թութ
_1.100 գ շաքար
_1 բաժակ ջուր
_1/2 կիտրոնի հյութ


Թթի համեղ մուրաբա. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Տեսակավորեք թութը, հանեք պոչերը: Ծածկեք շաքարով և թողեք 12 ժամ կամ մեկ օր, եթե, իհարկե ժամանակը թույլ է տալիս:
_Թութը դրեք շատ թույլ կրակի վրա և եռացրեք:
_Եթե ձեզ դուր է գալիս մուրաբայի ավելի ջրիկ տարբերակը, ապա վերցրեք ամեն ինչ երկրորդ տարբերակի համար, և այն բանից հետո, երբ թութը մնացել է անհրաժեշտ ժամանակը, մեջը լցրեք մի բաժակ ջուր: Ջուր չենք ավելացնում առաջին տարբերակի դեպքում:
_Եռալուն պես հեռացրեք փրփուրը և փրփուրի հետ միասին նաև սերմեր կհավաքվեն: Ավելի լավ է դա անել ցանց գդալով կամ քափկիրով:
_Եփել 10 րոպե և թողնել 5-6 ժամ:
_Դրանից հետո մուրաբան կրկին կրակի վրա դնել, կրկին հանել սերմերը, որ անջատվում են եփման գործընթացում, եփել ևս 10 րոպե, և մուրաբան պատրաստ է:
_Վերջում ավելացնել մեկ կիտրոնի հյութ: Տաքացնել մուրաբան և մի քանի րոպե թողեք կրակի վրա, որպեսզի կիտրոնի հյութը լուծվի:
_Այժմ տաք մուրաբան լցնել ստերիլացված բանկաների մեջ, թող սառչի և դասավորեք պահոցում հետագա օգտագործման համար:

Կիտրոնի հյութը ջեմին տալիս է նուրբ համ ու հարուստ գույն, համոզվեք, որ փորձեք, չեք փոշմանի:
Թթի համեղ մուրաբան պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ծիրանի մուրաբա







