Թթվասերով գաթա. Համոզված ենք որ ձեզ դուր կգա այս բաղադրատոմսով հայկական շքեղության նոր ու համեղ տարբերակը

Թթվասերով գաթա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թթվասերով գաթա. Հայկական շքեղության նոր ու համեղ բաղադրատոմս

Գաթան արևելյան խոհանոցի ամենահայտնի խմորեղեններից մեկն է: Թերևս անհնար է գտնել մեկին, ով այս թխվածքը չի սիրում, կամ մի այնպիսի տանտիկին, որ չունի իր նախընտրած, յուրահատուկ բաղադրատոմսը:

Թթվասերով գաթա

Այս քաղցր խմորեղենի ավանդական ձևը կլոր բլիթն է: Մյուս տարբերակում՝ գաթան ոլորում են ռուլետաձև և կտրատում շերտերով:

Կախված տարածաշրջանից` գաթան պատրաստվում է տարբեր ձևերով: Այսօր մենք ուզում ենք ձեզ հետ կիսվել թթվասերով գաթայի փորձված բաղադրատոմսով:

Թթվասերով գաթա

Թթվասերով գաթա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցորենի ալյուր 1 կգ

_Կարագ 350 գ

_Թթվասեր 200 գ

_Սոդա 0.5 թեյի գդալ

_Վանիլային շաքար 15 գ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 250 գ

_Կաթ 30 մլ

Թթվասերով գաթա

Թթվասերով գաթա. Պատրաստման եղանակը

_250 գ կարագը մանրացնել և տրորել 750 գ ալյուրով, ավելացնել վանիլային շաքար:

_Սոդան խառնել թթվասերին, ավելացնել ալյուր: Ավելացնել 1 ձու, խմորը հունցեք, փաթաթել պլաստիկե թաղանթով և դնել սառնարանում մեկ ժամով:

_Խորիզի համար մաղել 250 գ ալյուր, ավելացնել շաքարավազ, լցնել 100 գ հալված կարագ: Զանգվածը պետք է լինի փխրուն, առանց գնդիկների:

_Հանել խմորը, բաժանել 2 մասի: Այն բարակ գրտնակել և վրան հավասարապես շաղ տալ խորիզը:

_Ռուլետներ ոլորել և կտրել կտորներով:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: Ծածկեք ջեռոցի տապակը յուղաթղթով, վրան շարել գաթան:

_Վերևի մասը կարմրելու համար վրան քսել կաթով հարած դեղնուց:

_Թխել մոտ 30 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:

Թթվասերով գաթա

Ցանկության դեպքում խորիզի մեջ լցնել դարչին, ընկույզ և քնջութի սերմեր:

Թթվասերով գաթան պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մածունով գաթա

Խնդրում ենք Գնահատեք