Այսօր կպատրաստենք շատ համեղ Թթվասերով թխվածքաբլիթներ։
Այս բաղադրատոմսում կարող եք օգտագործել և թթվասեր, և մածուն։ Բոլոր բաղադրիչները չափազանց պարզ են, բայց թույլ են տալիս իսկապես համեղ խմորեղեն պատրաստել:
Մեկ բաժինը շատ արագ ուտում են, ուստի միանգամից մեծ քանակությամբ թխեք։

Թթվասերով թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ
_ 500-550 գր ալյուր
_Յուղալի թթվասեր 200 մլ
_ Բուսական յուղ 100 մլ
_ 100 գրամ շաքար
_ Ձու 2 հատ
_ Փխրեցուցիչ 10 գր
_ Աղ
_ Վանիլին 1,5 գրամ

Թթվասերով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
Բաղադրիչների այս քանակությունը թույլ կտա մեզ պատրաստել թխվածքաբլիթի կրկնակի չափաբաժին։ Եթե ցանկանում եք ավելի քիչ պատրաստել, ապա բոլոր բաղադրիչները վերցրեք կիսով չափ։
_ Նախ խառնել ձուն, շաքարավազը և մի պտղունց աղ, հարել մեկ րոպե, որպեսզի լրիվ հարթվի:
_ Ավելացնել թթվասեր կամ մածուն, ինչպես նաև բուսական յուղ, խառնել։
_ Բաղադրիչները վերցնել անմիջապես սառնարանից, պետք չէ հասցնել սենյակային ջերմաստիճանի։
_ Փոքր չափաբաժիններով լցնել ալյուրը, վանիլինը, փխրեցուցիչը և սկսել գդալով խմոր շաղախել: Երբ խմորը թանձրանա՝ կարող եք ձեռքով հունցել։
_ Այսպիսով, ստանում ենք առաձգական խմոր, որն իդեալական է թխվածքաբլիթներ պատրաստելու համար։ Ծածկեք սրբիչով և սպասեք 15 րոպե։
_ Այնուհետև խմորը գրտնակել և վրան մի քիչ շաքար ցանել, նորից գրտնակել։
_ Ցանկության դեպքում կարող եք տարբեր ձևերով կտրատել: Եթե չեք ցանկանում ժամանակ վատնել դրա վրա, կարող եք այն կտրել շերտերով և ստանալ սովորական քառակուսիներ։
_ Խմորի կտորները տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես պետք է յուղել բուսայուղով:
_ Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում և թխել 15 րոպե։

Թխվածքաբլիթները մի փոքր կմեծանան և թեթև շագանակագույն կդառնան։ Սառելուց հետո կարող եք հյուրասիրել բոլորին։ Թխվածքաբլիթներն արտաքինից խրթխրթան են, իսկ ներսից՝ շատ փափուկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով թխվածքաբլիթներ







