Իտալական թխվածքաբլիթներ Բիսկոտի. Հայտնի թխվածքը պատրաստելու ամենապարզ և արագ բաղադրատոմսը

թխվածքաբլիթներ Բիսկոտի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Իտալական թխվածքաբլիթներ Բիսկոտի պատրաստելը շատ պարզ է, էկզոտիկ բաղադրիչների կարիք չկա։

Բիիսկոտին աշխարհում թխվածքաբլիթների ամենատարածված տեսակներից մեկն է։  Իտալերենից թարգմանաբար Բիսկոտի նշանակում է «երկու անգամ թխված խմոր»։

Այս թխուկի մեծ թվով ենթատեսակներ կան: Օրինակ՝ Կանտուչին և Կանտուչինին։ Երկրի տարբեր հատվածներում կան իրենց հատուկ Բիսկոտիի բաղադրատոմսը:

Պատրաստենք այս իտալական աղանդերն ամենապարզ ձևով։

թխվածքաբլիթներ Բիսկոտի

Իտալական թխվածքաբլիթներ Բիսկոտի. Բաղադրիչները

_ հավի ձու — 2 հատ

_ լոռամիրգ — 60 գ

_ շաքարավազ — 130 գ

_ նուշ — 60 գ

_ աղ — 1 պտղունց

_ փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

_ կարագ — 70 գ

_ ալյուր — 300 գ

_ նարնջի կեղև

թխվածքաբլիթներ Բիսկոտի թխվածքաբլիթներ Բիսկոտի

Իտալական թխվածքաբլիթներ Բիսկոտի. Պատրաստման եղանակը

_ Սկզբում կարագը հալեցնել միկրոալիքային վառարանում։ Խառնել ձվերը, շաքարավազը, աղը և հալած կարագը։

_ Բաղադրիչները հարել հարիչով մինչև հարթ լինի, ավելացնել նարնջի կեղևի քերուկը։

_ Փխրեցուցիչը խառնել ալյուրի մեջ, մաղել միատարր ձվի խառնուրդի մեջ:

_ Ալյուրի կեսը զանգվածի մեջ մաղելուց հետո խմորի մեջ լցնել նուշն ու լոռամիրգը։

_ Շարունակել զանգվածի մեջ լցնել ալյուրը, ապա ձեռքով խմոր հունցել։

_ Խմորը բաժանել 5 միանման մասերի, յուրաքանչյուրից փոքրիկ նրբերշիկ կազմել։

_ Խմորաերշիկները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Թխել 20 րոպե 180 աստիճանում։

_ Թխելուց հետո նրբերշիկները մասերով կտրատել։ Դրանից հետո թխվածքաբլիթները նորից դնել թխման թերթիկի վրա։

_ Ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել 170 աստիճան, թխում 10 րոպե։

թխվածքաբլիթներ Բիսկոտի

Արդյունքը համեղ և հեշտ պատրաստվող թխվածքաբլիթներ են, որոնց համար կարող են օգտագործվել ցանկացած ընկույզներ և չոր մրգեր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բելգիական վաֆլի

Խնդրում ենք Գնահատեք