Թխվածքաբլիթներ Ժպիտ. Եկեք պատրաստենք այսպիսի զվարճալի քաղցրեղեն սիրելիների համար

Թխվածքաբլիթներ Ժպիտ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթներ Ժպիտ. Եկեք պատրաստենք այսպիսի զվարճալի քաղցրեղեն սիրելիների համար:

Կարող եք պատրաստել երկու տարբերակն էլ, կամ ընտրել մեկը՝ ձեր նախասիրությունների համաձայն:

Առաջարկում ենք երկու բաղադրատոմսերը համեմատել ու որոշել, թե որն է հոգեհարազատ (դրանք փոքր-ինչ տարբեր են), բայց վստահեցնում ենք, որ երկու տարբերակն էլ լավ են ստացվում: Քանի որ պատրաստման եղանակը նույնն է, ոչ մի դժվարություն չի լինի:

Սերուցքային թխվածքաբլիթները, կարծես ավելի քնքուշ են ստացվում:

Թխվածքաբլիթներ Ժպիտ
Թխվածքաբլիթներ Ժպիտ. Անհրաժեշտ բաղադրիչները

Սերուցքային բլիթների համար

  • Ալյուր — 300 գ
  • Կարագ (մարգարին) — 150 գ
  • Ձու (փոքր) — 1 հատ
  • Շաքարի փոշի — 110 գ
  • Վանիլային շաքար — 1,5 թեյի գդալ
  • Աղ — 1 պտղունց

Թխվածքաբլիթներ Ժպիտ

Շոկոլադե բլիթների համար

  • Ալյուր — 260 գ
  • Կակաոյի փոշի — 30 գ
  • Կարագ (մարգարին) — 150 գ
  • Ձու (փոքր) — 1 հատ
  • Շաքարի փոշի — 140 գ
  • Վանիլային շաքար — 1,5 թեյի գդալ
  • Աղ — 1 պտղունց

Թխվածքաբլիթներ Ժպիտ

Թխվածքաբլիթներ Ժպիտ. Պատրաստման եղանակը

  1. Սենյակային ջերմաստիճանում կարագի վրա ավելացնել շաքարի փոշի, վանիլային շաքար և մի պտղունց աղ, տրորել:
    Այժմ ավելացնել ձուն և խառնել:
  2. Դրանից հետո ավելացնել ալյուրը և կակաոյի փոշին, խմորը հունցել: Բաղադրատոմսում փխրեցուցիչ չկա, որովհետև փխրեցուցիչով թխվածքաբլիթները կտարածվեն ու գեղեցիկ ժպիտիկ չի ստացվի:
  3. Խմորը երկար հունցելու կարիք չկա: Հենց որ այն դառնա միատարր գունդ, պետք է դադարեցնել հունցումը:
  4. Հարմարավետության համար խմորը բաժանել երկու հավասար մասերի և հերթով աշխատել դրանց հետ:
  5. Սիլիկոնե գորգիկի վրա յուրաքանչյուր գունդը պետք է գրտնակել մոտ չորս միլիմետր հաստությամբ շերտով: Ձևի օգնությամբ կտրել սրտիկները:
  6. Զգուշորեն վերցնել սրտիկները՝ բարձրացնելով սիլիկոնե գորգիկի եզրերը և տեղափոխել դրանք ջեռոցի տապակի վրա:
  7. Կոկտեյլի ձողիկով կտրել աչքերը, թեյի գդալով բերանի ձև տալ:
  8. Թխվածքաբլիթները դնել 180 աստիճան C տաքացրած ջեռոցում: Եփել մոտ 12 րոպե:

Թխվածքաբլիթներ Ժպիտ

Թխվածքաբլիթներ Ժպիտ, մատուցեք և հիացրեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք