Փափուկ թխվածքաբլիթներ խնձորով. Այս քաղցրավենիքը չի ձանձրացնի երբեք

թխվածքաբլիթներ խնձորով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և արագ բաղադրատոմսով կարող ենք պատրաստել թխվածքաբլիթներ խնձորով, որոնք կարելի է մատուցել թեկուզ ամեն օր:

Թխվածքաբլիթները փափուկ են, հյութալի խնձորի կտորներով: Երեխաները պարզապես սիրում են այն:

թխվածքաբլիթներ խնձորով

Փափուկ թխվածքաբլիթներ խնձորով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խնձոր 2 հատ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գ

_Կարագ (փափուկ) 100 գ + տապակի վրա քսելու համար

_Ալյուր 280 գ + տապակի վրա շաղ տալու համար

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Վանիլային շաքար 1 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

_Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Ապրանքներն ամենապարզն են, հաստատ յուրաքանչյուր խոհանոցում կան:

թխվածքաբլիթներ խնձորով

թխվածքաբլիթներ խնձորով

Փափուկ թխվածքաբլիթներ խնձորով. Պատրաստման եղանակը

_Կարագը պետք է փափուկ լինի:

_Թեթև հարել ձվերը աղով: Այնուհետև շարունակելով հարել՝ ավելացնել սովորական և վանիլային շաքար:

_Ավելացնել փափկեցված կարագ և մի քիչ էլ հարել:

_Շաքարավազը լուծվելուց հետո, ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրի մի մասը: Լավ խառնել հարիչով:

_Կտրեք խնձորները փոքր խորանարդներով և խառնել խմորին: Այժմ կարող եք ավելացնել մնացած ալյուրը և ամեն ինչ խառնել թիակով:

_Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

_Յուղել ջեռոցի տապակը կարագով և ցանել ալյուր:

_Խմորը լցնել պատրաստված տապակի վրա իրարից մեծ հեռավորության վրա, ճաշի գդալով:

_Փափուկ բլիթները պետք է թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե (կենտրոնացեք ձեր վառարանի վրա):

թխվածքաբլիթներ խնձորով

Պատրաստի բլիթների վրա տաք վիճակում շաղ տալ շաքարի փոշի:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք