Երբ քաղցրավենիք եք ուզում, բայց տանը ալյուր կամ ձու չկա, փոձեք թխել Թխվածքաբլիթներ խտացրած կաթով։
Այս թխվածքաբլիթները կատարյալ միջոց են ընդամենը 4 բաղադրիչով: Դրանք պատրաստվում են պարզ և արագ։ Եթե դուք ունեք մի բանկա խտացրած կաթ, ապա կարող եք նման աղանդեր թխել գրեթե ամեն օր, քանի որ պետք է ընդամենը 20 րոպե։
Տնական թխվածքաբլիթների բաղադրատոմսը պարզ է, ստացվում է փափուկ խմոր, որի շնորհիվ ձեր ապագա թխվածքաբլիթները կարող են ունենալ այն ձևը, որը դուք կցանկանաք։
Այս նուրբ դելիկատեսը կարելի է թխել նույնիսկ առավոտյան։ Ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան անուշահոտ թարմ թխվածքաբլիթները՝ նախաճաշին մի բաժակ թեյի կամ սուրճի հետ: Երեխաները հաստատ կգնահատեն ձեր ջանքերը:

Թխվածքաբլիթներ խտացրած կաթով. Բաղադրիչներ
_Եգիպտացորենի օսլա 140 գ
_Կարագ 50 գ
_Վանիլային շաքարավազ 5 գ
_Խտացրած կաթ 100 գ

Թխվածքաբլիթներ խտացրած կաթով. Պատրաստման եղանակը
_Խառնել խտացրած կաթն ու օսլան։ Ավելացնել փափկած կարագ և վանիլային շաքար: Ամեն ինչ խառնել գդալով։
_Ձեռքերով հունցել առաձգական, չկպչող խմոր:
_Բաժանել մասերի, յուրաքանչյուրին փոքրիկ գնդիկի տեսք տալ։
_Շարեք դրանք յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա:
_Խմորի գնդիկները պատառաքաղով սեղմեք՝ ռելիեֆ ստանալու համար։
_Տապակը դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպեով։
_Թխվածքաբլիթները ներքևում կարմրելու են, իսկ վերևի մասը կմնա շատ բաց գույնի:

Այս աղանդերը կաթով թեյի կատարյալ ուղեկցությունն է:
Նման թխվածքը տաք ըմպելիքի հետ մատուցելով, անշուշտ, կպայծառացնեք ձեր երեկոն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թխվածքաբլիթներ առանց ձվի







