Թխվածքաբլիթներ ծույլերի համար. Ստացվում են աներևակայելի համեղ և անուշաբույր: Դրանք կարող եք պատրաստել շատ արագ և պարզ, և բոլոր անհրաժեշտ մթերքները պարզ և մատչելի են:
Խորհուրդ ենք տալիս, և վստահ ենք, որ դուք էլ մեկ անգամ փորձելուց հետո կհավանեք այն բաղադրատոմս ու այն կպահպանեք ձեր նախընտրելիների ցանկում:

Содержание
Թխվածքաբլիթներ ծույլերի համար. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ձու 1 հատ
- Շաքարավազ 1 ճաշի գդալ
- Բուսական յուղ 60 մլ
- Կեֆիր 100 մլ
- Վանիլինի 1/3 տուփ
- Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
- Ալյուր 250 գ

Թխվածքաբլիթներ ծույլերի համար. Պատրաստման եղանակը
- Ձուն կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և մի փոքր խառնել: Այնուհետև լցնել բուսական յուղը, ապա կեֆիրը, ավելացնել վանիլին, փխրեցուցիչ և ալյուր:
- Աստիճանաբար, ձեռքերով խառնելով, հունցել փափուկ, առաձգական խմոր, որը չի կպչում ձեռքերին:
- Գրտնակով բացել խմորը 1 սմ հաստությամբ շերտով:
- Ողջ մակերեսին քսել ձվի դեղնուց, շաղ տալ շաքարավազ, տարածել ամբողջ խմորի վրա հավասարաչափ:
- Այժմ պետք է զիգզագ դանակով, կամ պիցցայի դանակով կտրատել խմորը ձեր ցանկացած ձևի ու չափի կտորներով:
- Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, խմորի կտորները շարել վրա և դնել ջեռոցը: Թխել 15-20 րոպե՝ 180 աստիճանի տակ:

Թխվածքաբլիթները ծույլերի համար պատրաստ են: Իսկական քնքշանք է, մի բաժակ տաք անուշաբույր թեյի հետ, նման թխվածքաբլիթները շատ հաճելի կլինեն:
Բարի ախորժակ:
Կարող եք պատրաստել թխվածքաբլիթներ նաև այս բաղադրատոմսով.







