Թխվածքաբլիթներ Կովիկ. Իրիսի համով երկշերտ քաղցրավենիք

Թխվածքաբլիթներ Կովիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մեր մանկության տարիներին հրուշակագործության այսպիսի համեղ արտադրանք կար՝ Թխվածքաբլիթներ Կովիկ: Եփած կաթի համն ու բույրը բառացիորեն բոլորի մոտ անմիջապես արթնացնում են մանկության ջերմ հիշողությունները: Բլիթներն իսկապես համեղ են:

Իսկ դրանց տնական տարբերակը նույնիսկ ավելի լավն է: Տնական թխվածքաբլիթներն ավելի պայծառ համ ունեն՝ այն հիշեցնում է հալված շոկոլադե պաղպաղակ: Կարելի է ըստ ցանկության խմորին ավելացնել մի պտղունց հիլ, մեխակ, դարչին:

Թխվածքաբլիթներ Կովիկ

Թխվածքաբլիթներ Կովիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 200 գ

_Շաքարի փոշի 100 գ

_Ցորենի ալյուր 300 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Ձվի դեղնուց 2 հատ

_Վանիլային շաքար 10 գ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

Թխվածքաբլիթներ Կովիկ

Թխվածքաբլիթներ Կովիկ

Թխվածքաբլիթներ Կովիկ. Պատրաստման եղանակը

_Փափուկ կարագը տրորել շաքարի փոշիով, ավելացնել աղը և վանիլային շաքարավազը:

_Մաղել ալյուր ու փխրեցուցիչը, ավելացնել հարած ձվի սպիտակուցներին: Լավ խառնել:

_Խմորը բաժանել 2 մասի, դնել 2 ամանի մեջ: Խմորի մի մասին ավելացնել կակաո, խառնել:

_Երկու ամանները սառնարանում դնել  30 րոպե (խմորը մի փոքր կպնդանա, բայց այնուամենայնիվ փափուկ կմնա)

_Դնել մասերից յուրաքանչյուրը ալյուր ցանած սեղանի վրա: Ալյուրոտ ձեռքերով բացել յուրաքանչյուր մասը:  Արագ աշխատեք, որպեսզի խմորը չհալվի ձեռքի տաքությունից:

_Խմորի գնդիկներից յուրաքանչյուրն առանձին գրտնակել, դնել մեկը մյուսի վրա, թեթևակի սեղմել, ապա ռուլետի նման փաթաթել:

_Կտրել ռուլետը 1 սանտիմետր հաստությամբ շերտերով, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Թխվածքաբլիթներ Կովիկ

Թխվածքաբլիթները պետք է մնան փափուկ և չկարմրեն: Տաք թխվածքաբլիթները փափուկ և փխրուն են: Շքեղ խմորեղեն թեյի հաճելի երեկույթի համար:

Թխվածքաբլիթներ Կովիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք