Պատրաստենք փխրուն Թխվածքաբլիթներ 20 րոպեում:
Նման խմորեղենը կատարյալ է ամբողջ ընտանիքի համար, հարմար է թեյի կամ սուրճի հետ մատուցելու համար:
Եվ իհարկե հաճելի է, որ պատրաստվում է այնքան պարզ քայլերով, որ չեք պատկերացնի, ամեն ինչ արագ է և հեշտ:

Թխվածքաբլիթներ 20 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները
_1 ձու
_կես բաժակ բուսական յուղ (100 մլ)
_կես բաժակ հատիկավոր շաքար (100 գրամ)
_2.5 բաժակ ցորենի ալյուր (300 գրամ)
_5 գրամ փխրեցուցիչ
_1 տուփ վանիլին (5 գրամ)
_հատիկավոր շաքար` ցանելու համար

Թխվածքաբլիթներ 20 րոպեում. Քայլ առ քայլ պատրաստման եղանակը
_Ձուն հարել ամանի մեջ և ավելացնել բուսական յուղը, խառնել:
_Ավելացնել շաքարը, միայն խառնել, հարել պետք չէ: Ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը:
_Խմոր հունցել, այն ստացվում է բավական յուղոտ և փափուկ:
_Խմորից գնդիկներ անել, սովորական բաժակը թաթախել շաքարի մեջ և փոքր փորվածքներ արեք յուրաքանչյուրի վրա:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, վրան շարել շաքարավազով թաթախած բլիթները:
_Թխել 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե և կունենաք համեղ ու անուշաբույր տնական թխվածքաբլիթներ:

Թխվածքաբլիթները 20 րոպեում պատրաստ են:
Բարի ախորժակ և համեղ տրամադրություն բոլորին:
Տեսանյութ
Համեղ թխվածքաբլիթներ







