Թխվածքաբլիթ Կորժիկ. ԽՍՀՄ-ի դպրոցի բուֆետի 7 կոպեկանոց հայտնի դելիկատեսի բաղադրատոմս

Թխվածքաբլիթ Կորժիկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատերը հիշում են ամենաէժան դելիկատեսներից մեկը՝ Թխվածքաբլիթ Կորժիկ, որը միշտ կարելի էր գնել դպրոցի ճաշարանում կամ սրճարաններում:

Պարզ թխվածքաբլիթը, որ կթխեք այս բաղադրատոմսով՝ շատ փափուկ է և համեղ:

Թխվածքաբլիթ Կորժիկ

Թխվածքաբլիթ Կորժիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ալյուր 300 գ

_ որակյալ մարգարին կամ կարագ 100 գ

_ շաքարավազ 200 գ

_ կաթ 80 մլ

_ ձու 1 հատ

_ փխրեցուցիչ 10 գ

_ վանիլին

Թխվածքաբլիթ Կորժիկ Թխվածքաբլիթ Կորժիկ

Թխվածքաբլիթ Կորժիկ. Պատրաստման եղանակը

_Կարագը կամ մարգարինը փափկացնել սենյակային ջերմաստիճանում, խառնել շաքարավազի, վանիլինի և կաթի, ձվի հետ։

_ Զանգվածը հարել հարիչով մինչև համասեռ լինի։

_ Մաղած ալյուրը և փխրեցուցիչով լցնել մասերով և հունցել ճկուն, փափուկ և չկպչող խմոր։

_ Խմորի ճիշտ հյուսվածքը նման է պլաստիլինի, այնպես որ, եթե զանգվածը չի պահպանում իր ձևը, մի քիչ ալյուր ավելացրեք։

_ Սեղանին ալյուր ցանել, մոտ 4 մմ հաստությամբ շերտ գրտնակել և ձևերով թխվածքաբլիթներ կտրատել։

_Դրանք տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե։

Թխվածքաբլիթ Կորժիկ

Թխվածքաբլիթներին կարելի է ջուր քսել և շաքարավազ ցանել, կամ թխվածքաբլիթների մեջտեղում մի փոքր գոգավորություն անել և մի գդալ թանձր ջեմ դնել թխելուց առաջ։

Ամեն դեպքում, լիցքավորմամբ կամ առանց դրա, դուք կունենաք շատ ախորժելի հավելում ձեր նախաճաշի թեյի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք