Թխվածքաբլիթ Ձնագունդ. Համեղ, փխրուն, ձմռան բույրով խմորեղեն՝ սուրճի հետ մատուցելու համար
Եկեք պատրաստենք նուրբ փխրուն թխվածքաբլիթ, որը լցված է անուշաբույր կոկոսի և ջեմի միջուկով: Այն նուրբ է ու բառացիորեն հալչում է բերանում: Անպայման պատրաստեք ու հաճելի պահեր վայելեք:

Содержание
Թխվածքաբլիթ Ձնագունդ. Անհրաժեշտ բաղադրիչները
Խմորի համար
- Ալյուր — 320 գ
- Թխում փոշի — 1 թեյի գդալ
- Ձու — 1 հատ
- Շաքարի փոշի — 30 գ
- Աղ — 1 պտղունց
- Կարագ (մարգարին) — 200 գ
- Բուսական յուղ (առանց հոտի) — 40 մլ
- Թթվասեր (20%) — 50 գ
Լցոնի բաղադրիչները
- Կոկոսի փաթիլներ (շատ մանր) — 45 գ
- Ջեմ — մոտ 180 գ
Զարդարելու համար
- Շաքարի փոշի — մոտ 1,5 ճաշի գդալ
Թխվածքաբլիթ Ձնագունդ. Պատրաստման եղանակը
- Կոկոսի փաթիլները լցնել ամանի մեջ: Ավելացնել ջեմ և մանրակրկիտ խառնել: Միանգամից մի ավելացրեք ամբողջ ջեմը, գուցե չափից մի փոքր պակաս կարիք ունենաք: Այս բաղադրատոմսը պահանջում է կոկոսի շատ մանր փաթիլներ: Դրանք ունեն ավելի բարձր խոնավության կլանող հատկություն, և նման փշուրներով լցոնը չի «հոսում»: Հենց որ ստացված զանգվածից հեշտությամբ կարողանաք խիտ գնդիկ ձևավորել, այլևս հարկ չի լինի ջեմ ավելացնել. Լցոնը պատրաստ է:
- Խմորի համար սենյակային ջերմաստիճանի կարագի (կամ մարգարինի) ամանի մեջ ավելացնել շաքարի փոշի և մի պտղունց աղ (եթե կարագը աղած չէ), տրորելով խառնել: Խմորի բաղադրատոմսում շատ քիչ շաքարի փոշի կա՝ ընդամենը 30 գրամ, քանի որ լցոնն է քաղցր:
- Այժմ ավելացնել ձուն, թթվասերը և բուսական յուղը, խառնել, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Խմորը հունցել: Ստացվում է շատ փափուկ և առաձգական խմոր, որն աշխատելիս ընդհանրապես չի կպչի ձեռքերին:
- Խմորից կազմել ընկույզի չափ գնդիկների: Այս դեպքում ստացվեց 48 կտոր:
Այժմ պատրատենք փոքրիկ գնդիկներ լցոնից: Դրանք պետք է լինեն այնքան, որքան խմորի գնդիկները: - Վերցնել մի գնդիկ խմոր, բացել ձագարի նման, դնել լցոնի գնդիկը, ծալելով վրա բերել եզրերը և գնդիկ գլորել: Այս պրոցեսում ոչ խմորը, ոչ էլ միջուկը չեն կպչում ափի մեջ, ուստի աշխատանքն արագ է ընթանում:
- Պատրաստված գնդիկները շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և այն դնել մեջտեղի դարակի վրա՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխել մոտ 20 րոպե:
- Քանի որ խմորի մեջ քիչ շաքար կա, ուստի բլիթները շատ դարչնագույն չեն լինի: Վերջում գնդիկների վրա շաղ տալ շաքարի փոշի:

Թխվածքաբլիթ Ձնագունդը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Մեղրով թխվածքաբլիթներ








