Թխվածքաբլիթ Մազուրկա. Լեհական դասական համեղություն

Թխվածքաբլիթ Մազուրկա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածքաբլիթ Մազուրկա. Լեհական դասական համեղություն

Առաջարկում ենք թխել շատ, շատ համեղ լեհական թխվածքաբլիթ Մազուրկա: Այն շատ պարզ է և արագ պատրաստվում: Ինձ հատկապես դուր է գալիս, որ այս բաղադրատոմսում չորացրած մրգեր են օգտագործվում թխվածքաբլիթի համը յուրահատուկ դարձնելու համար: Արդյունքում ստացվում է առողջարար, նրբահամ, բերանում հալչող աղանդեր: Սա շատ հաճելի է վայելել թեյի հետ:

Թխվածքաբլիթ Մազուրկա

Թխվածքաբլիթ Մազուրկա. Անհրաժեշտ բաղադրիչները

Բաժակը՝ 200 մլ:
Ձևամանը 18 × 28 սմ:

  • ալյուր — 1 բաժակ
  • շաքար — 1 բաժակ
  • մի պտղունց աղ
  • թխում փոշի — 1 թեյի գդալ
  • ձու — 2 հատ
  • ընկույզ — 1 բաժակ
  • խառը չրեր — 1 բաժակ (չամիչ, թուզ, խուրմա)

Թխվածքաբլիթ Մազուրկա

Թխվածքաբլիթ Մազուրկա

Թխվածքաբլիթ Մազուրկա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. 2 ձուն հարել շաքարավազի և մի պտղունց աղի հետ մինչև փափկելը:
  2. Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ:
  3. Ձվերին ալյուրի խառնուրդն ավելացնել, խառնեք մինչև հարթ զանգված ստացվի:
  4. Դրանից հետո ավելացնել 1 բաժակ մանր կտրատած ընկույզ և 1 բաժակ կտրատած չիր:
  5. Խառնել ամեն ինչ և խմորը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Խմորը կպչուն է, պետք է տարածել այն տապակի վրա սիլիկոնային բահիկի օգնությամբ:
  6. Թխել 180 աստիճանով մոտ 15 րոպե: Դեռ տաք բլիթները կտորների բաժանեք:

Թխվածքաբլիթ Մազուրկա

Թխվածքաբլիթը պատրաստ է:
Բարի ախորժակ բոլորին:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի և գազօջախի

Խնդրում ենք Գնահատեք