Թխվածք Լակոմկա. Խտացրած կաթով համեղ խմորեղեն

Թխվածք Լակոմկա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Թխվածք Լակոմկա. Խտացրած կաթով համեղ խմորեղեն

Նուրբ, եթերային, խտացրած կաթով այս խմորեղենը գրավում է իր գրավիչ տեսքով: Իզուր չէ, որ այն կոչվում է Լակոմկա, քանի որ անհնար է դիմակայել այս գայթակղությանը: Հատկապես, եթե սիրում եք խտացրած կաթ և հասարակ տնական քաղցրավենիք:

Թխվածք Լակոմկա

Թխվածք Լակոմկա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 300 գ
  • Խտացրած կաթ 320 մլ
  • Կարագ 200 գ
  • Շաքար 260 գ
  • Ձու 3 հատ
  • Փխրեցուցիչ 2 թեյի գդալ
  • Թթվասեր 500 գ

Թխվածք Լակոմկա

Թխվածք Լակոմկա

Թխվածք Լակոմկա. Պատրաստման եղանակը

  1. 3 ձուն 60 գ շաքարավազով հարիչով հարել մինչ փրփրելը:
  2. Ձվի զանգվածի մեջ լցնել 320 գ խտացրած կաթ, շարունակել հարել խառնուրդը:
  3. 200 գ կարագ հալեցնել գոլորշու վրա: Դրանից հետո աստիճանաբար կարագը լցնել ձվի խառնուրդին  և ևս մեկ րոպե հարել:
  4. 300 գ ալյուրը մաղել 2 թեյի գդալ փխրեցուցիչով: աստիճանաբար ալյուրը ավելացնել ձվի զանգվածին  չդադարելով հարել:
  5. Խմորը պետք է լինի թանձր թթվասերի նման:
  6. Յուղաթղթով ծածկել ջեռոցի տապակը: Այժմ խմորը լցնել  և հավասարաչափ տարածել ամբողջ մակերեսին:
  7. Թխել խմորի շերտը 20-25 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
  8. Հեռացնել յուղաթուղթը պատրաստի շերտից: Փոքր բաժակով շրջանակներ կտրատել խմորից:
  9. Շերտի մնացած մասը փշրել և լցնել առանձին ամանի մեջ: Փոքր ամանի մեջ հարել 500 գ թթվասերը 200 գ շաքարավազի հետ:
  10. Թխվածքաբլիթի կլոր մասերին թթվասերային կրեմը քսել, և վրան ցանել փշրանքներ:
  11. Նույնն անել մնացած շրջանակների հետ: Ստացվում է մոտ 10 փոքրիկ խմորեղեն:

Թխվածք Լակոմկա

Կարող եք փորձարկումներ անել, և խմորեղենի կեսերի միջև բանանի կտորներ ավելացնել, իսկ վերևում շաղ տալ կոկոսի փաթիլներ:

Թխվածք Լակոմկան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տիրամիսու

Խնդրում ենք Գնահատեք