Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով. Դոնդող Թարմ, Հաճելի, Արագ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր պատրաստելու ենք ժելե ցիտրուսներով և ամենակարևորը կոմպոտով, մրգահյութով այս ցիտրուսային դոնդողը իր թարմ, հաճելի համով և արագ պատրաստմամբ շատ հարմար է թե ձմռանը, ասենք ամանորյա ծանր ուտեստներից հետո, և թե ամռան տապին սառնարանից հանելու և վայելելու համար։ Ցիտրուսների հաղորդած թարմությունը անփոխարինելի է այս աղանդերի դեպքում։

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով. Դոնդող

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով Բաղադրիչներ

  • Նարինջ — 1 հատ
  • Թուրինջ — 1 հատ
  • Կիտրոն — 0,5 հատ
  • Կիվի — 1 հատ
  • Ժելատին — 2 ճ․ գդալ
  • Շաքարավազ — 2 ճ․ գդ․
  • Կոմպոտ — 2 բաժակ
  • Ջուր  — 100 գր․

Մրգահյութով ցիտրուսային Դոնդող Պատրաստման եղանակը

  • Վերցնում ենք մեր սիրելի ցիտրուսներից՝ ինչ որ ունեք ձեր ձեռքի տակ սառնարանում
  • Ես վերցրել եմ նարինջ, թուրինջ, կիվի, ինչպես նաև հատապտուղներ
  • Կեղևահանելու ենք և այսպես խոշոր կտրատելու, որքան խոշոր լինեն մրգերը, այնքան հաճելի և թեթև կստացվի աղանդերը, բայց եթե դուք սիրում եք մանր կտրատված, դրանից համը չի փոխվի
  • Նախապատրաստում ենք տարաները, որոնց մեջ պետք է լցնենք ժելեները․ կարելի է և հյութի այց երկարաոտ բաժակի մեջ հավաքել, կարելի է նման պաղպաղակի ամանի մեջ լցնել, կարելի է և ահա այսպիսի աղցանամանի մեջ լցնել, մատուցելուց կտրատել
  • Ելակի չափով մոտարվորապես կտրատեցինք ողջ մրգերի տեսականին, ավելացան նաև հատապտուղները՝ ելակը, ազնվամորին, մոշը, եթե սեզոնը չէ, ապա սառցախցիկի մեր պաշարները օգնության կհասնեն
  • Ամբողջ զանգվածը համաչափ բաշխենք տարաների մեջ և դնենք կողքի

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով. Դոնդող

  • Էլ ինչ ցիտրուսային համ առանց կիտրոնի, կիսում ենք կիտրոնը և ճզմում հանում հյութը, դնում ենք կողքի
  • Արդեն ճիշտ ժամանակն է պատրաստելու մեր հեղուկը
  • Տարայի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ չոր փոշի ժելատին, ես գնում եմ կիլոյով ռուսական ժելատին, հատկապես մանր աղացածը, այն հրաշալի է հալվում և գնդիկներ երբեք չեն մնում, հաշվի առնելով այն փաստը, որ բացարձակ չենք եփеլու կամ եռացնելու
  • 2 ճաշի գդալ էլ շաքարավազ ավելանենք, քանի որ ցիտրուսները առանց այն էլ թթվաշ են, իմ վերցրած կոմպոտն էլ սալորի թթու կոմպոտ է, ուստի շաքարավազը մեզ այս դեպքում միայն կօգնի
  • Օգտագործելու ենք 2 բաժակ կոմպոտ, բայց առայժմ ժելատին կբացենք 100 գրամանոց 1 բաժակ եռման ջրով
  • Այն պարբերաբար կլցնենք և կլուծենք արագ խառնելով և ընդամենը 3-4 րոպեում ամբողջ ժելեն կտարալուծծվի ջրի մեջ

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով. Դոնդող

  • Այ միայն այդ ժամանակ կավելացնենք մեր մրգահյութը, ձմեռային կոմպոտը, ինչպես սովոր են ասել մանկուց
  • Եթե ցանկանում եք կտրատվող տորտ ժելե պատրաստել հարկավոր է 3 գդալ ժելատին լցնել, ավելի պինդ կտրվող զանգված կստանանք, ես այսօր ուզում եմ շատ թեթև ժելե, սա բավական է
  • Ժելեն ստանում ենք կենդանական ծագումով սպիտակուցային նյութից՝ ժելատինի փոշուց, որը կարող են ստանալ թե բուսական ծագմամբ և կենդանական, երկու դեպքում էլ այն ոսկրային կոտրվածքների համար ուղղակի անփոխարինելի միջոց է, իսկ դրանց բացակայության դեպքում պնդացնում է մեր ոսկորները։ Հատկապես եթե չկան կասկածելի հավելանյութեր և պատրստված է տնային պայմաններում, այս համեղ բաղադրիչներից, ուրեմն սա կարելի է դասել ամենաօգտակար աղանդերների դասին
  • Կիտրոնի հյութն էլ կավելացնենք հեղուկի մեջ և համոզվելով, որ ամբողջը լուծված է, լցնում ենք արդեն մեր մրգով լի տարաների մեջ
  • Կերակրի թաղանթով փակում ենք բերանները և թողնում սառնարանում  մոտ 2-3 ժամ, հանում և հարաշալի աղանդերը պատրաստ է։

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով Տեսանյութ

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք