Իռլանդական շառլոտկա. Շտրեյզելով խնձորով կարկանդակ

Իռլանդական շառլոտկա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Աշխարհի շատ խոհանոցներ ունեն իրենց խնձորով կարկանդակը, և իռլանդական շառլոտկան դրանցից մեկն է: Այնտեղ սիրում են խնձորով խմորեղեն։ Բայց նրանք այն թխում են անսովոր եղանակով՝ օգտագործելով այսպես կոչված շտրեյզել:

Շտրեյզելը հրուշակեղենի փշրանք է տորթերի և կարկանդակների վրա ցանելու համար, որը բաղկացած է ալյուրից, կարագից և շաքարավազից։ Սա շատ նման է մեր սիրելի գաթայի խորիզին:

Շառլոտկան դրա հետ ուղղակի հիանալի համ է ստանում, ընդհանրապես մրցակիցներ չունի։

Իռլանդական շառլոտկա

Իռլանդական շառլոտկա. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Շաքարավազ 150 գ

_Կարագ 12 ճաշի գդալ

_Վանիլային շաքարավազ 10 գ

_Ձու 2 հատ

_Ցորենի ալյուր 320 գ

_Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Դարչին 1 թեյի գդալ

_Կաթ 50 մլ

_Խնձոր 4 հատ

_Վարսակի փաթիլներ 2 ճաշի գդալ

Իռլանդական շառլոտկա

Իռլանդական շառլոտկա

Իռլանդական շառլոտկա. Պատրաստման եղանակը

_Կարագը նախապես հանեք սառնարանից, որ հասնի սենյակային ջերմաստիճանի։

_Այնուհետև խառնել 8 ճաշի գդալ կարագը շաքարի նշված քանակի կեսով, վանիլային շաքարով և ձվերով։

_Խառնել ալյուրը (240 գ) փխրեցուցիչի, աղի և դարչինի հետ։ Այնուհետև ջրիկ և չոր զանգվածները խառնել և ավելացնել կաթը։ Խառնել, որպեսզի ստացվի խմոր:

_Կեղևահան արված և խորանարդիկներով կտրատած խնձորները խառնել խմորի հետ և լցնել յուղով պատված ձևամանի մեջ։

_Մնացած կարագը խառնել մնացած շաքարավազի, աղի, վարսակի փաթիլների և 80 գ ցորենի ալյուրի հետ, մինչև փշուրներ ստացվեն:

_Ստացված զանգվածը շաղ տալ ձևամանի մեջ լցված խմորի վրա և թխել 50 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Իռլանդական շառլոտկա

Իռլանդական շառլոտկան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թխվածք Կարակում

Խնդրում ենք Գնահատեք