Այսօր պատրաստելու ենք Տիրամիսու բաժակներում, այս բերանում հալչող նրբության գաղտնիքները մասնագետից ամենայն մանրամասնությամբ կիմանաք մեր տեսանյութը մինչև վերջ նայելով։
Իսկ լայքեր դնելով և բաժանորդագրվելով, դուք ինձ շատ կօգնեք և կոգևորեք, առավել հետաքրքիր բաղադրատոմսեր ներկայացնելու համար։
Содержание
Տիրամիսու բաժակներում Բաղադրիչները
Խմոր Տիրամիսու
- 2 ձու
- Ալյուր — 50 գր
- Շաքարի փոշի — 65 գրամ
- Հեղուկ վանիլին — 1-2 կաթիլ
Կրեմ Տիրամիսու
- Ձվի դեղնուց — 5 հատ
- Շաքարի փոշի — 0,5 բաժակ կամ 100 գր․
- Մասկարպոնե աղանդերային պանիր Գալբանի բրենդից — 250 գր․
- Սերուցք 30%-ից բարձր Պարմալատ կամ Պրեզիդենտ ֆիրմայից — 125 գր․
- Ոգելից խմիչք՝ Մարսալա իտալական գինի կամ սրճային լիկյոր Կալուա կամ լիկյոր Բելիս — 25-50 գր
- Կակաոի փոշի՝ ցանկալի է ֆրանսիական
Տիրամիսու բաժակներում Քայլ առ քայլ
- Շատ օրիգինալ բաղադրատոմս ենք ներկայացնելու նշեմ նաև որ հատուկ մասնագետ է մեզ համար պատրաստելու Բեյքերի Պուդրայից
- Նախ շաքարի փոշին և ալյուրը կշռեք
- Պետք է օգտագործենք խմորի մեջ 65 գրամ շաքարի փոշի, մոտավորապես 1/3 բաժակ
- 50 գրամ ալյուր կօգտագործենք, մոտավորապես 1 սուրճի բաժակ կլինի
- 2 ձուն կառանձնացնենք սպիտակուցը դեղնուցից
- Սկսենք հարել սպիտակուցից, մի փոքր անց պետք է հեղուկ վանիլինի 2 կաթիլ ավելացնենք, եթե փոշի եք ավելացնելու ապա պարտադիր ալյուրի կամ շաքարի փոշու մեջ կլցնեք նոր կլավելացնեք խմորի մեջ
- Եվս մի փոքր հարելուց հետո կավելացնենք շաքարի փոշու մի մասը
- Այս թխվածքում մասնագետը նշում է, որ ցանկալի է օգտագործել տնական ձու
- Սպիտակուցը այնքան հարեցինք, որ լավ պնդացավ դնենք կողքի այժմ հարենք դեղնուցը, մի փոքր անց ավելացնենք մեր 65 գրամ շաքարի փոշուց մնացած մասը
- Հարեցինք սպիտակեց, վերջ, արդեն ժամանակն է իրար խառնելու
- Սպիտակուցը քիչ քիչ լցնենք դեղնուցին և առանց հարիչ խառնենք հատակից դեպի վեր դանդաղ շարժումներով
- Նախապես նախատեսված ալյուրն անպայման մաղելով և թթվածնով հագեցնելով խառնենք այս զանգվածին և նրբորեն խառնելով ստանանք մեր խմորը, որից արդեն կթխենք մեր տիրամիսուի համար Սավայարդի թխվածքաբլիթները
- Լցնենք հատուկ տոպրակների մեջ և փորձենք ներքևում բացված անցքով ձևավորել թխվածքաբլիթներ երկարուկ տեսքով
- Իհարկե այս տիրամիսու ի Սավայարդի թխվածքաբլիթներից արդեն պատրաստ կարող եք առնել խանութից, բայց մեր խոստացված համը հաստատ այդ դեպքում չեք ստանա
- Ջեռոց դնելուց առաջ վրան շաքարի փոշի կցանենք լրացուցիչ խրթխրթան համ տալու համար և կթխենք ջեռոցում 180 աստիճանում մոտ 10 րոպե, հենց կկարմրեն կհանենք
- Այդ ընթացքում կպատրաստենք կրեմը մեր տիրամիսու ի
- Հարկավոր է տնական համեղ ձու 5 հատ առանձնացնել դեղնուցները, սպիտակուցները այլ նպատակով կօգտագործենք, դրանք մեզ պետք չեն
- Սկսում ենք դեղնուցը հարել հարիչով
- Դեղնուցի վրա պետք է ավելացնենք կես բաժակ շաքարի փոշի, եթե ավելի քաղցր եք ուզում, կարող եք և մինչև մեկ բաժակ լցնել
- Հարելուց մի փոքր անց պետք է դնենք տաք ջրի վրա դեռ չեռացող իհարկե, որպեսզի գոլորշու վրա շարունակենք հարել, մինչև ամբողջությամբ սպիտակի և փրփրի
- Կողքին նախապատրաստում ենք լավ սառը ջրով և սառույցներով կաթսա, որպեսզի անմիջապես դեղնուցները գոլորշու վրայից դնենք սառը ջրի մեջ, որպեսզի չհասցնեն եփվել
- Այժմ պետք է ավելացնել 25-50 գրամ շատ համեղ ոգելից, ոչ մի դեպքում կոնյակ չլինի․ շատ համապատասխան է Մարսալա իտալական գինին կամ սրճային լիկյոր Կալուա կամ լիկյոր Բելիս
- Յուրաքանչյուր բաղադրիչի որակից էապես կախված է վերջնական թխվածքի կամ ցանկացած ուտեստի համը դա հաշվի առեք
- Լավ սպիտակ փրփուր ստացանք այժմ մեկտեղենք մնացած բաղադրիչների հետ
- Կարելի է ասել ես ուղղակի սիրահարվել եմ այս մթերքի վրա
- Դա Պրեզիդենտ ֆիրմայից Մասկարպոնե դեսերտային պանիրն է, որն ուղղակի անփոխարիելի պարտադիր բաղադրիչն է նուրբ համեղություններ ստանալու համար
- Այս Մասկարպոնե պանիրը ունի մի փոքր քաղցրություն, համեղ նուրբ բաղադրության շնորհիվ շատ արագ լուծվում է ցանկացած կրեմի զանգվածի հետ, բնականաբար առանց այս հրաշքի Տիրամիսու չենք կարող ստանալ
- մեկ տուփը, այսինքն 250 գրամն էլ կլցնենք մեր կրեմի վրա
- Մի քանի րոպեի ընթացքում ձեռքի հարիչով խառնեցինք լրիվ լուծվեց, հատկապես եթե պատրաստելուց 1 ժամ առաջ սառնարանից հանած եք լինում
- Այժմ սերուցքի հերթն է, օգտագործելու ենք 125 գրամ սերուցք
- Կարող եք վերցնել և Պրեզիդենտ ֆիրմայից և արդեն ավելի հարմար և փոքր չափով Պարմալատ բրենդից
- Պարզապես ուշադիր կլինեք որ յուղայնությունը 30%-ից բարձր լինի
- Իմ նշած երկու ֆիրմաներն էլ վստահելի և համեղ սերուցքներ են արտադրում, որոնք այ այսպես շատ արագ պինդ սպիտակ փրփուրի ենք վերածվում
- Սա էլ խառնեցինք մեր կրեմի հիմնական զանգվածին և դրեցինք կողքի
- Այս ընթացքում արդեն եփվեցին մեր խրխրթան Սավայարդի թխվածքաբլիթները
- Իսկ մինչ այդ նաև նախապատրաստել էինք իտալական համեղ սուրճը, կարող եք էքսպրեսո պատվիրել հատուկ, քանի որ սուրճի համը շատ կարևոր է նույնպես, ինպես և մնացած բոլոր բաղադրիչներինը
- Այժմ ամեն ինչ պատրաստ է մնում է հավաքենք մեր Տիրամիսու ի բաժակները
- Մեր ալիքում բաժակներով Շոկ Մանժե էինք պատրաստել, որը ձեզ շատ դուր եկավ, եթե դեռ չեք նայել անպայման անցեք հղումով և դիտեք, այդ տեսանյութի արձագանքներից և ձեր բազմաթիվ խնդրանքներին ընդառաջ նաև ներկայացնում ենք ևս մեկ հաջողված և զովացնող ամառային աղանդեր ահա այս Տիրամիսու ն բաժակների մեջ
- Բաժակի հատակին կրեմն ենք լցնելու
- Թխվածքաբլիթները ամբողջական կամ էլ կիսված վիճակում թրջում ենք սուրճի մեջ մեկ կողմով և տեղավորում կրեմի մեջ
- Հաջորդ շերտը կրկին կրեմը կլինի, ի դեպ կարող եք նաև տարածական տարայի մեջ հավաքել տիրամիսու ն դա էլ շատ հաջող տարբերակ է
- Այժմ այս բաժակները ցելոֆանապատենք և ուղարկենք սառնարան առնվազն 2 ժամով, ցանկալի է իհարկե ամբողջ գիշեր թողնել սառնարանում
- Հանելուց հետո պետք է կակոյի փոշի ցանելուց հետո նոր մատուցել
- Ցանկալի է ֆրանսիական կակոի փոշի օգտագործել, պետք է այն շատ նուրբ և թեթև լինի, համապատասխանելով մեր բերանում հալվող, երբևէ ոչ մի այլ տեղ նման համեղություն չհամտեսած կամ հանդիպած տարբերակին, որը միայն ուտողը կհասկանա
- Հուսով եմ հաճույքով դուք էլ կպատրաստեք և կվայելեք այս արքայավայել աղանդերը։
Իսկական ճոխ հրաշք Տիրամիսու բաժակներով Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։











