Իտալական սերուցքային կարկանդակ. Համեղ ու հեշտ պատրաստվող թխվածք
Այս տեսակ կարկանդակների բաղադրատոմսերը պետք է լինեն ցանկացած տնային տնտեսուհու տետրում:
Կարկանդակը շատ քնքուշ է, հեշտ է պատրաստվում և լիովին մատչելի ապրանքներից է: Իսկ միջուկը կգրավի նույնիսկ ամենաքմահաճ համադամասերին` իր էլեգանտ համով:

Содержание
Իտալական սերուցքային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմոր
- Դեղնուց 3 հատ
- Շաքար 50 գ
- Մի պտղունց աղ
- Կարագ 125 գ
- Վանիլին 1 գ
- Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
- Ալյուր 200 գր
Լրացում
- Թթվասեր (15-20%) 600 մլ
- Սպիտակուց 3 հատ
- Շաքար 125 գ
- Մի պտղունց աղ
- Օսլա 2 ճաշի գդալ
- Վանիլին 1 գ

Իտալական սերուցքային կարկանդակ. Պատրաստման եղանակը
- Նախ խառնել նախապես մաղած ալյուրն ու փխրեցուցիչն իրար: Խորը ամանի մեջ լցնել փափուկ կարագը, ցանկության դեպքում ավելացնել աղ, շաքար, վանիլին, ամեն ինչ հարել մինչև համասեռ դառնա:
- Հիմա մեկ առ մեկ դեղնուցներն ավելացնել՝ ամեն անգամ մանրակրկիտ խառնելով:
- Ավելացնել ալյուր և խմորը խառնել՝ օգտագործելով բահիկ: Ալյուրի մի մասը լցնել սեղանի վրա, վրան խմորը հունցել այնպես, որ այն դառնա փափուկ և հարթ:
- Խմորը բաժանել երկու մասի: Խմորի մի կտորը նույնպես բաժանել 2 մասի, փաթաթել տոպրակի մեջ և դնել սառնարան, իսկ երկրորդը թողնել սեղանին՝ ծածկելով տոպրակով:
- Տապակի վրա փռել յուղաթուղթը, ուղղանկյունաձև կտրել և թղթի վրա չորս անկյուններում կտրվածքներ անել 45 աստիճանի անկյան տակ, մինչև տապակին հասնելը:
- Խմորը գրտնակել 2 մմ հաստությամբ, հենց յուղաթղթի վրա, փռել տապակի վրա և կտրել ավելորդ խմորը, դրանից պատրատել կարկանդակի կողմերը:
- Լցոնը պատրաստելու համար սպիտակուցները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել աղ և խառնիչով հարել այնքան, մինչև որ հայտնվի թեթև փրփուր: Դրանից հետո մանրակրկիտ խառնելով, բաժիններով լցնել շաքարավազը: Հարել 2-3 րոպե, այնպես, որ շաքարն ամբողջությամբ լուծվի:
- Այժմ ավելացնել օսլան, և, ցանկության դեպքում, վանիլինը, նորից հարել հարիչով:
- Հետո մասերով լցնել թթվասերը, բահիկով այն սպիտակուցային զանգվածի մեջ խառնելով:
- Խմորի վրա, պատառաքաղի օգնությամբ ծակոցներ անել ամբողջ մակերևույթի վրա և լցնելով պատրաստի միջուկը, բաշխել այն հավասարաչափ:
- Հանել սառնարանում եղած խմորը և քերել խոշոր քերիչով:
- Կարկանդակի վրա քերած խմորը տարածել ամբողջ մակերևույթի վրա և դնել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում, 45-50 րոպե:
Պատրաստի կարկանդակը թողնել ջեռոցում, բացել դուռը և թողնել, որ սառչի: Դրանից հետո այն հանել վառարանից, հանել ձևամանից, դնել մետաղալարերով ցանցի վրա և թողնել, որ ամբողջովին սառչի:

Իտալական սերուցքային կարկանդակը պատրաստ է: Ստացվում է շատ նուրբ ու եթերային է, որ պարզապես մատները հետը կուտեք: Համը նման է պլոմբիրի համի:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Լիմոնով համեղ տորթ







