Լավաշով նուրբ կարկանդակ. Ընդամենը 5 րոպե և այն պատրաստ է

Լավաշով նուրբ կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Լավաշով նուրբ կարկանդակ. Ընդամենը 5 րոպե և այն պատրաստ է:
Ուզում ենք ձեզ հետ կիսվել պարզ, համեղ և արագ կարկանդակի պատրաստման բաղադրատոմսով: Այն պարզ է ու առանց մեծ ջանքերի է պատրաստվում: Պետք է լավաշը կաթնաշոռով, բանանով և ծիրանի չրով լցոնել:

Լցոնի բաղադրիչները կարող են ընտրվել ըստ ձեր նախընտրության: Օրինակ ՝ չամիչ վերցնել ծիրանի չրի փոխարեն, սալորաչիր և ընկույզ: Ընդհանրապես, սա ճաշակի խնդիր է, կարևորը հիմնական գաղափարն է:

Այնպես որ, կարող եք ինքներդ որոշել, թե ինչպիսին կլինի ձեր անհատական նախընտրությամբ պատրաստված  հեղինակային կարկանդակը, ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից:

Լավաշով նուրբ կարկանդակ

Լավաշով նուրբ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 լավաշ
  • 400 գրամ կաթնաշոռ
  • 100 գրամ շաքար
  • 3 հավի ձու
  • 100 գրամ ծիրանի չիր
  • 2 բանան

Լցոն

  • 120 գրամ թթվասեր
  • 1 հավի ձու
  • 20 գրամ շաքար
  • 30 գրամ կոկոսի փաթիլներ

Լավաշով նուրբ կարկանդակ. Ընդամենը 5 րոպե և այն պատրաստ է

Լավաշով նուրբ կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը դնել ամանի մեջ, ավելացնել ձու, շաքարավազ և ամեն ինչ խառնել:
  2. Ծիրանի չիրը կտրատել շերտերով, բանանը՝ կամայական կտորներով: Չիրի ու բանանի կտորներն ավելացնել կաթնաշոռի զանգվածին և խառնել:
  3. Այժմ պետք է պատրաստել լցոնումը՝ թթվասերի մեջ ավելացնել ձուն, շաքարն ու կոկոսը, ամեն ինչ խառնել:
  4. Լավաշի վրա քսել կաթնաշոռային լցոնով, եզրերից թողնելով 2 սմ: Այժմ լավաշը մի եզրից ոլորելով փաթաթել և ստանալ ռուլետ:
  5. Ստացված ռուլետը դնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ և վերևն ու կողմերը լավ ծածկել թթվասերային լցոնով:
  6. Կարկանդակը դնել ջեռոցը և թխել 30-35 րոպե, այնուհետև կարելի է մատուցել սեղանին:

Լավաշով նուրբ կարկանդակ

Լավաշով նուրբ կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Ամենահեշտ Ռուլետ Դասական Տարբերակով 2 Րոպեում

Խնդրում ենք Գնահատեք