Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն և բոլորս մտովի տեղափոխվելու մեր մանկություն, քանի-որ այն իմ մանկության քաղցր տորթերից է, որ մայրիկ պարտադիր թխում էր բոլոր առիթներով։

Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն

Լիմոնով Տորթ Բաղադրիչներ

Լիմոնով տորթ խմոր

  • Ձու — 4 ձվի դեղնուց + 1 ամբողջական ձու
  • Շաքարավազ — 1 բժ․ — 200 գր․
  • Թթվասեր — 350 -400 գր․
  • Կարագ — 1 բժ․ — 200 գր․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Ալյուր — 2,5 բժ․ — 500 գր․

Լիմոնով տորթ բեզե

  • 4 ձվի սպիտակուց
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կիտրոն 1- 2 հատ

Լիմոնով Տորթ Պատրաստման եղանակը

  • 4 ձվի դեղնուցը առանձնացնենք սպիտակուցից
  • Սպիտակուցը լցնենք մեխանիկական հարիչի մեջ, մեր այս օգնականը թող հարի բեզե սարքի
  • Իսկ այդ ընթացքում կողքից հարենք խմորը ձվի դեղնուցի վրա ավելացնենք մեկ ձու
  • 1 բաժակ շաքարավազն էլ ավելացնենք և սկսենք հարել
  • Այս բաղադրատոմսը այնքան փափուկ և եթերային է, նուրբ կիտրոնի համով հագեցած, եթե անգամ այն ձեզ ծանոթ չէ մանկությունից, ապա համոզված եմ մեկ անգամ փորձելուց հետո ձեր ամենասիրելին է դառնալու
  • Գրեք անպայման մեկնաբանություններում  թե ո՞վ է սիրում այս տորթը որպես իր մանկության համային հիշողություն
  • Այնուհետև պետք է լցնենք կարագ 200 գրամ սենյակային ջերմաստիճանի փափկության, որպեսզի հեշտությամբ հարենք զանգվածը
  • Չմոռանանք մեր հարվող սպիտակուցների մասին, այն արդեն բեզեի է վերածվել
  • Մեկ բաժակ շաքարավազ պետք է վրան ավելացնենք առանց դադարեցնելու հարելը իսկ մենք․․․
  • Խմորի մեջ պետք է ավելացնենք համեղ թթվասեր 350-400 գրամ
  • Նախապես մեջը լուծելով 1 թեյի գդալ սոդա

Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն

  • Ալյուրն ավելացնելու հերթն է
  • 2,5 բաժակ ալյուրը մաղելով ավելացնենք ընթացքում հարելով
  • 1 լավ լվացված կիտրոնի կեղևը քերենք, միջուկը ջրքամենք
  • Այս ամենի կեսը կավելացնենք խմորին կեսն էլ բեզեին, կեղևից վերջում մի փոքր հատված էլ վրան կլցնենք
  • Խմորն ամբողջությամբ լցնենք թավայի մեջ
  • Իմ թավայի տրամագիծը 25 սմ է, գիտեմ որ պետք է հարցնեք
  • Ջեռոցում թխելու ենք 180 աստիճանում, մոտ 40 րոպե
  • Այս ողջ ընթացքում մեր բեզեն հարվում էր հարիչում, անջատենք, ընդ-որում որքան երկար խփվի բեզեն այնքան լավ ու երկար պինդ կմնա մեր բեզեն պատրաստի տորթի վրա
  • Վերջ թխված է խմորը, այն կիսենք մեջտեղից 2 հավասար մասի
  • Վերևից հավասարեցնելու համար կարող ենք մի փոքր խմոր կտրել առանձնացնել վերջում գեղեցիկ կձևավորենք սրանով
  • Այժմ բեզեով պատելու ժամանակն է

Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն

  • Մինչ մենք սա կվերջացնեք, դուք բաժանորդագրվեք այս համեղ բաղադրատոմսերով ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջիկա համեղ թխվածքներն ու ուտեստները
  • Կարծես փափուկ ձյունով պատված թավշյա քաղցրավենիք լինի, ես այն իսկապես շատ եմ սիրում, պարզապես հալվում է բերանում

Պատրաստ է մի Թափանցիկ Լիմոնով Տորթ․ Բերանում հալվող նրբություն։

Դե ինչ բարի ախորժակ։

Լիմոնով տորթ Տեսանյութ քայլ առ քայլ

Խնդրում ենք Գնահատեք