Լոբին հունական ձևով. Հանրահայտ ուտեստ որը մատուցվում է հունական պանդոկներում

լոբի հունական ձևով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լոբին հունական ձևով.  Սա սպիտակ լոբի է, որը եփում են բանջարեղենով և լոլիկով: Շոգեխաշած սպիտակ լոբին մատուցում են թարմ բանջարեղենի աղցանով և ֆետա պանրով: Երբեմն այս ճաշատեսակին ավելացնում են բարակ կտրատած ապխտած երշիկ:

Հոյակապ, սպիտակուցներով հարուստ կերակրատեսակը լիովին կհագեցնի և համի զգայարանին հաճույք կպատճառի: Այն կարող է մատուցվել և որպես հիմնական ուտեստ, և որպես խավարտ:

Լոբին հունական ձևով

Լոբին հունական ձևով. Բաղադրիչները

_Լոբի 500 գ

_Սխտոր 2-3 պճեղ

_Գազար 2 հատ

_Բուլղարական պղպեղ 1 հատ.

_Նեխուրի արմատ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ.

_Ձիթապտղի յուղ 100 մլ

_Աղ` ըստ համտեսի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի

_Շաքար` ըստ համտեսի

_Դափնու տերև 1 հատ

լոբի հունական ձևով

Լոբին հունական ձևով. Պատրաստման եղանակը

_Թրջեք լոբին նախօրեին, թող մնա ամբողջ գիշեր: Եթե ​​մոռացել եք թրջել, կարելի է, կես ժամ եփել, ապա թողեք նույն ջրի մեջ մեկ ժամ: Քամել ջուրը քամոցով, լոբին լցնել խորը ձևամանի մեջ:

_Տաքացնել բուսական յուղը խորը թավայի մեջ: Տապակել մանր կտրատած սոխը և ճզմած սխտորը մինչև փափկի:

_Ավելացնել մանր կտրտած գազար, կտրատած պղպեղի կտորներ, նեխուրի մանրացված արմատը:

_Շոգեխաշել 7 րոպե:

_Ավելացնել մաքրած և մանրացված լոլիկ, տոմատի մածուկ և մի պտղունց շաքար, աղ, պղպեղ:

_Լցնել 1 բաժակ ջուր, 15 րոպե շոգեխաշել կափարիչի տակ:

_Լոլիկի սոուսը լցնել լոբու վրա, փայլաթիթեղով ծածկել ձևամանը և դնել շոգեխաշվելու 40 րոպե` նախապես տաքացրած ջեռոցում:

_Հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս կես ժամ: Փորձեք լոբին. Եթե դեռ պատրաստ չէ, իսկ հեղուկը գոլորշիացել է, մի քիչ տաք ջուր ավելացնել և էլի շոգեխաշել:

լոբի հունական ձևով

Լոբին հունական ձևով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք