Լոբով կրեմ ապուր. Հագեցնող տաք ճաշն անփոխարինելի կլինի ձեր սեղանին երբ պետք է քմահաճ երեխաներին կերակրել

Լոբով կրեմ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Առաջարկում եմ Լոբով կրեմ ապուր պատրաստել և մատուցել որպես համեղ ճաշ կամ հագեցնող ընթրիք։

Շատերն են սիրում լոբով ապուրներ, բայց հազվադեպ են պատրաստում, քանի որ դրա համար շատ ժամանակ է պահանջվում։ Այնուամենայնիվ, ապուրն այնքան կարևոր է, որ կարելի  անհրաժեշտ ջանքեր գործադրել լիարժեք սննդակարգ ունենալու համար:

Լոբով կրեմ ապուր

Լոբով կրեմ ապուր. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ — 600 գ

_Լոբի — 150 գ

_Սոխ — 120 գ

_Գազար — 145 գ

_Ջուր — 1,5լ

_Աղ — ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

_Դափնու տերև — 2 հատ

_Արևածաղկի ձեթ — 30 գ

_Թարմ սամիթ — 3 ճյուղ

Լոբով կրեմ ապուր Լոբով կրեմ ապուր
Լոբով կրեմ ապուր. Պատրաստման եղանակը

_Լոբին լավ ողողել և թրջել մի քանի ժամ, կարող եք նույնիսկ ողջ գիշեր թողնել։ Եփել մինչև փափկի։

_Մաքրել կարտոֆիլը, լվանալ, կտրատել խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ։

_Կաթսայի մեջ լցնել մոտ մեկ լիտր ջուր և դնել կրակին:

_Հասցնել եռման աստիճանի և եփել մինչև փափկելը՝ մարմանդ կրակի վրա:

_Սոխը կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով։ Տապակել թավայի մեջ, մինչև փափկի՝ մարմանդ կրակի վրա։

_Գրեթե պատրաստ կարտոֆիլին ավելացնել թրջած լոբին և տապակած բանջարեղենը:

_Ավելացնել տաք ջուր, հասցնել եռման աստիճանի։ Եռացնել 5-10 րոպե։ Փորձեք, եթե բոլոր բանջարեղենները պատրաստ են, կարող եք անցնել հաջորդ քայլին։

_Ապուրը խյուսի նման հարել ընկղմվող բլենդերի օգնությամբ: Համեմել աղով, պղպեղով, դափնու տերևով։

_Հասցնել եռման աստիճանի։ Եռացնել ևս մեկ րոպե և անջատել։

Լոբով կրեմ ապուր

Լոբով ապուրը պատրաստ է։ Վրան լցրեք կտրատած սամիթ և կանչեք բոլորին սեղանի մոտ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք