Լցոնով բուլկիներ. Առանց դրանց թեյի երեկույթն անհնար է

Լցոնով բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Լցոնով բուլկիների այս հրաշալի բաղադրատոմսը  սիրված կդառնա ձեր խոհանոցում, քանի որ սովորաբար շատ դժվար է լինում դիմակայել մեկ հատ ևս ուտելու գայթակղությանը:

Երես տվեք ձեզ կախարդական, եթերային, փափուկ բուլկիներով: Խմորիչով թխվածքն այնքան նուրբ ու ախորժելի բույր ունի, որը ձեզ կստիպի մոռանալ ցանկացած դիետայի մասին:

Լցոնով բուլկիներ

Լցոնով բուլկիներ. Բաղադրությունը

_Ցորենի ալյուր 430–450 գ

_Ձու 2 հատ

_Կաթ 200 մլ

_Շաքար 100 գ

_Կարագ 65 գ

_Խմորիչ 7 գ

_Աղ 1 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ

_Եփած խտացրած կաթ 300-400 գ

Լցոնով բուլկիներ

Լցոնով բուլկիներ

Լցոնով բուլկիներ. Պատրաստման եղանակը

_Տաքացնել կաթը, ավելացրեք 1 ճաշի գդալ շաքարավազ և խմորիչ, խառնել: Մաղել ալյուրը և ավելացնել 3 ճաշի գդալ այդ խառնուրդին, լավ խառնել և թողնել 20-30 րոպե:

_Ձու, աղ և 2 ճաշի գդալ շաքարավազը խառնել 50 գ հալված կարագի հետ: Լցնել խառնուրդը խմորի մեջ և խառնել մինչև հարթ զանգված ստացվի: 30 գ ալյուրը թողնել վրան ցանելու խառնուրդի համար, աստիճանաբար ավելացնել մնացածը՝ խառնելով բահիկով, լցնել բուսական յուղը, խառնել:

_Խմորը լցնել ալյուրոտ սեղանի վրա և հունցել, որպեսզի այն չկպչի ձեռքերին:

_Պատրաստի խմորը դնել տարայի մեջ, ծածկել փայլաթիթեղով կամ սրբիչով և դնել տաք տեղում 30 րոպե: Դրանից հետո հունցել խմորը և կրկին թողնել 30 րոպե:

_Վրան լցնելու փշրանքը պատրաստելու համար հարկավոր է խառնել 30 գ ալյուր, 30 գ շաքար և 15 գ կարագ: Տրորել ամեն ինչ ձեռքերով և ստանալ փշրանքները:

_Խմորը բաժանել հավասար մասերի, պատրաստել փոքր գնդիկներ, ծածկել և թող մնա10 րոպե: Այնուհետև յուրաքանչյուր գնդիկից բլիթ պատրաստել, մեջտեղում դնել խտացրած կաթ և պատրաստել բուլկի:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Բուլկիները շարել ջեռոցի տապակի վրա և թողնել 20 րոպե: Ձուն հարել մի փոքր ջրով, քսել բուլկիների վրա և պատրաստած փշուրները:

_Թխել 20-25 րոպե մինչև ոսկե դարչնագույն դառնան:

Լցոնով բուլկիներ

Եփած խտացրած կաթի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած այլ լցոն: Խմորը երկար ժամանակ մնում է թարմ, այնպես որ կարելի է կրկնակի մեծ բաժին թխել: Հյուրասիրեք ընկերուհիներին և նրանք անպայման կխնդրեն բաղադրատոմսը:

Լցոնով բուլկիները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Կրաֆին Սիննաբոն ԿՈՒԼԻՉ ․ Բոլորը մեկում Համեղ, Պարզ և Տոնական

Խնդրում ենք Գնահատեք