Խաղողը օշարակի մեջ. Ձմռանն այս պահածոն ձեզ շատ հաճելի պահեր կպարգևի

Խաղողը օշարակի մեջ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փակեք Խաղողը օշարակի մեջ, դրա շնորհիվ ձմռանը, նույնիսկ ամենացուրտ ժամանակ, այս աղանդերը նման կլինի մի կում արևի:

Նման պահածոյի համար կարելի է ցանկացած խաղող վերցնել։ Հարմար է ինչպես սպիտակը, այնպես էլ սևը, ինչպես կորիզներով, այնպես էլ առանց կորիզների: Սա կախված է ձեր ճաշակից: Իմացեք, որ ամեն դեպքում արդյունքը կլինի աներևակայելի համեղ։

Եթե ​​խաղողն արդեն շատ քաղցր է, ինքներդ հարմարեցրեք բանկայի մեջ ավելացվող շաքարի քանակը: Ի դեպ, խորհուրդ ենք տալիս այս դեպքում խաղողին ավելացնել նաև 2 կիտրոնի շերտ: Այսպիսով, նման բուրավետ նրբագեղությանը կտաք եք մի փոքր թթվայնություն և ցիտրուսային նոտա:

Խաղողը օշարակի մեջ
Խաղողը օշարակի մեջ. Բաղադրիչներ

_Սպիտակ խաղող 1 կգ

_Սև խաղող 1,5 կգ

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Ջուր՝ ըստ ճաշակի

Խաղողը օշարակի մեջ
Խաղողը օշարակի մեջ. Պատրաստման եղանակը

_Խաղողը լավ ողողեք հոսող ջրի տակ։ Առանձնացնել հատիկները ողկույզներից։

_Ուշադիր լվացեք բանկաները:

_Մինչև վերև լցնել խաղողով:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնում ենք մեկական ճաշի գդալ շաքարավազ և տաք ջուր։

_Կաթսայի հատակին սրբիչ փռել, բանկաները դնել այնպես, որ միմյանց չդիպչեն, ծածկել  կափարիչներով:

_Լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, միացնել կրակը:

_Հասցնել եռման աստիճանի և մանրէազերծել 15 րոպե։

_Հետո բանկաները հանել ու փակել փակարիչները։

_Շրջեք բանկաները գլխիվայր, փաթաթել վերմակով և թող ամբողջովին սառչի:

Խաղողը օշարակի մեջ

Այս պահածոյից ձմռանը կարող եք պատրաստել շատ համեղ կոմպոտ։ Պարզապես պետք է բացել բանկան և դրա պարունակությունը լցնել կաթսայի մեջ։ Այնուհետև 1,5 լիտր մաքուր ջուր լցնել և անհրաժեշտության դեպքում ավելացնել շաքարավազ։

Հասցնել եռման և վերջ, անուշահոտ խաղողի կոմպոտը պատրաստ է:

Խնդրում ենք Գնահատեք