Խաղողի նեկտար.  Խանութի հյութերի հետ անհամեմատելի, անչափ համեղ է

Խաղողի նեկտար Պահածոներ

Խաղողի նեկտար.  Խանութի հյութերի հետ անհամեմատելի, անչափ համեղ է:

Սիրելիներս, ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել խաղողի համեղ նեկտարի պատրաստման եղանակ: Սա ուղղաիկի հյութ, կամ կոմպոտ անվանել չի լինի:

Ստացվում է այնքան հարուստ համով և անուշաբույր խմիչք, որ իրոք չի կարելի համեմատել խանութում վաճառվող որևէ հյութի հետ:

Եվ ամենակարևորը, ինչի համար կսիրեք այս բաղադրատոմսը, դա նրա պարզությունն է: Այս բաղադրատոմսում խաղողի բացարձակապես  ցանկացած տեսակ կարող է օգտագործվել: Ձմռանն ամռան, արևի և ուրախության բույրը երաշխավորված է:

Խաղողի նեկտար

Խաղողի նեկտար. Անհրաժեշտ բաղադրիչները

  • խաղող (ցանկացած, հատկապես գինու սորտեր) ՝ 2,5 կգ (ստացվում է 7 լիտր նեկտար)

3 լիտր բանկայի համար.

  • 1 բաժակ շաքար
  • եռման ջուր

Խաղողի նեկտար

Խաղողի նեկտար. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Մանրէազերծել բանկաները ձեզ հարմար ցանկացած եղանակով: Խաղողը լցնել պատրաստված բանկաների մեջ:
  2. Դուք կարող եք դնել հենց ողկույզները, կամ կարող եք պոկել հատիկները: Իրականում, ամբողջական ողկույզներով ավելի բուրավետ է ստացվում:
  3. Լցնել բանկաների մոտ կեսը խաղողով:
  4. Խաղողի վրա լցնել շաքարավազ` 3 լիտրանոցի համար 1 բաժակ, իսկ եթե փակում եք լիտրանոց բանկաներով, ապա 1/3 բաժակ:
  5. Եռացրած ջուրը լցնել շաքարավազով խաղողի վրա և փակել կափարիչներով:
  6. Խորհուրդ է տրվում բանկան փակելուց հետո մի քանի անգամ թափահարել, որպեսզի շաքարը լուծվի:
    Տաք ծածկոցով փաթաթել գլխիվայր շրջած բանկաները, թողնել 2 օր:

Խաղողի բանկաները պահել սենյակային ջերմաստիճանում: Լավ են պահպանվում, հավատացեք: Ահա այսպիսի համեղ նեկտար կունենաք ողջ ձմեռ:Խաղողի նեկտար

Խաղողի նեկտարը պատրաստ է: Լավ տրամադրություն ձեզ:

Բարի ախորժակ:

Ժելե Ցիտրուսներով և Կոմպոտով / Մրգահյութով Ցիտրուսային Դոնդող Թարմ, Հաճելի, Արագ /Ժելատին / Jele

Խնդրում ենք Գնահատեք