Խատուտիկի մուրաբա. Համով շատ նման է մեղրի

Խատուտիկի մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Խատուտիկի մուրաբա. Համով շատ նման է մեղրի

Այսօր մենք պատրաստելու ենք ծաղկային մուրաբա` մեղրի համով: Տատիկս ինձ սովորեցրեց, թե ինչպես կարելի է պատրաստել խատուտիկի մուրաբա, հիշում եմ, որ մենք այն հաճույքով այն հավաքում էինք մանկության տարիներին:

Պատկերացրեք, ձեզ մեղր էլ պետք չէ, կարելի է մեղրի փոխարեն այդպիսի մուրաբա ավելացնել թեյի մեջ և նույնիսկ խմորեղեն թխել:

Խատուտիկի մուրաբա

Խատուտիկի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 200 ծաղիկ
  • 2 բաժակ շաքար
  • 500 մլ սառը ջուր
  • 0.5 թեյի գդալ կիտրոնաթթու

Խատուտիկի մուրաբա

Խատուտիկի մուրաբա

Խատուտիկի մուրաբա. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ձեռնոցներով աշխատելը պարտադիր է, քանի որ ծաղկափոշին շատ է աղտոտում ձեռքերը:
  2. Զինվեք մկրատով և կտրել ծաղկաթերթիկները կաթսայի մեջ, առանց դիպչելու ծաղկաբույլին և ցողունին, հակառակ դեպքում մուրաբան դառը համ կստանա:
  3. Պատրաստի թերթիկների վրա լցնել 2 բաժակ ջուր:
  4. Կրակի վրա դնել, եռացնել: Երբ այն եռա, պետք է թուլացնել կրակը և եփեք 30 րոպե:
  5. Անջատել կրակը և թողեք, որ այն թրմվի 1 ժամ:
  6. Քամել թերթիկների «արգանակը» թանզիֆի մի քանի շերտերի միջով:
  7. Պատրաստի արգանակին ավելացնել 2 բաժակ շաքարավազ և եռացնել: Անընդհատ խառնեք փայտե բահիկով, որպեսզի շաքարավազը չայրվի:
  8. Շաքարը լավ լուծվելուց հետո կափարիչով ծածկել մուրաբայի կաթսան և եփել 30 րոպե: Վերջում ավելացնել կիտրոնաթթու:
  9. Մուրաբան լցնել բանկաների մեջ և ամուր փակել կափարիչներով:

Խատուտիկի մուրաբա

Մուրաբան պատրաստ է: Այն պետք է պահել մութ տեղում` սենյակային ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ծիրանի մուրաբա

Խնդրում ենք Գնահատեք