Խնձորի թանձր ջեմ. Ավելի համեղ է, քան մարմելադը

Խնձորի թանձր ջեմ Պահածոներ

Խնձորի թանձր ջեմ. Ավելի համեղ է, քան մարմելադը

Փնտրու՞մ եք նման բաղադրատոմս: Խնդրեմ, մենք ձեզ կասենք, թե ինչպես պատրաստել խնձորի խիտ ջեմ, որը ձմռանն անկրկնելի կլինի թեյի հետ, կամ աղանդերներ պատրաստելիս:

Խնձորի թանձր ջեմ

Կհամոզվեք, շատ լավ բաղադրատոմս է: Առանց լրացուցիչ խտացուցիչների ստացվում է համեղ ջեմ, որն առողջարար է, անուշաբույր, նույնիսկ ավելի համեղ, քան մարմելադը:

Խնձորի թանձր ջեմ

Խնձորի թանձր ջեմ. Անհրաժեշտ բաղադրիչները

_2 կգ մաքրված խնձոր

_1,6 կգ շաքար

_100 մլ սառը ջուր

Խնձորի թանձր ջեմ

Խնձորի թանձր ջեմ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լվանալ խնձորները, կտրել 4 մասի և հեռացնել սերմերը:

_Խնձորները լցնել հաստ հատակով կաթսայի մեջ և ավելացնել սովորական սառը ջուր:

_Պտուղները եփել միջին կրակի վրա, երբեմն խառնելով՝ փակ կափարիչի տակ, մինչև խնձորները փափկեն: Այստեղ ժամանակը կախված է ձեր խնձորի տեսակից: Միջինում տևում է մոտ 20-30 րոպե:

_Եփած խնձորը հարել բլենդերով, այնուհետև տրորելով անցկացնել մանր անցքերով մաղով:

_Այժմ քերած խյուսի մեջ ավելացնել շաքարավազը և խառնել, դնել կրակին, հասցնել եռման:

_Եփել միջին կրակի վրա մինչև ցանկալի թանձրության, անպայման խառնել, որպեսզի ջեմը չայրվի:

_Պատրաստման համար պահանջվում է մոտ 40-45 րոպե: Փորձեք ջեմը կաթեցնել ափսեի վրա, եթե այն չի տարածվում և չի ծորում, ուրեմն պատրաստ է:

_Լցնել ջեմը ստերիլիզացված բանկաների վրա, փակել կափարիչներով: Ծածկել սրբիչով, թողնել սեղանին, որ սառչի:

Խնձորի թանձր ջեմ

Այժմ պատրաստի ջեմը կարելի է տեղավորել պահեստավորման համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծիրանի մուրաբա

Խնդրում ենք Գնահատեք