Խնձորի կոմպոտ. Քաղցր ըմպելիք ամառվա բույրով

Խնձորի կոմպոտ Պահածոներ

Այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կստանաք այնպիսի համեղ Խնձորի կոմպոտ, որը պարզապես կզարմացնի ձեզ իր հարուստ համով և խնձորների վառ բույրով։

Խնձորի կոմպոտ

Խնձորի կոմպոտ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խնձոր 2 կգ

_Կես կիտրոնի հյութ

_Շաքարավազ 1 ճ.գ. յուրաքանչյուր բանկայի համար

_Մաքուր ջուր

Խնձորի կոմպոտ

Խնձորի կոմպոտ

Խնձորի կոմպոտ. Պատրաստման եղանակը

_Վերցնել 1 լիտրանոց տարաներ, դա ավելի հարմար է, քան մեծ տարաներ օգտագործելը:

_Կափարիչների հետ միասին բանկաները մանրէազերծել ու չորացնել։

_Լվանալ խնձորները, կեղևով կտրատել խորանարդիներով, ցողել կիտրոնի հյութով։

_Տարաները լցնել ամբողջությամբ և վերևում լցնել մեկ ճաշի գդալ շաքարավազ։

_Վրան լցնել մաքուր սառը ջուր:

_Ծածկել կափարիչներով, թափահարել, որպեսզի շաքարավազը լուծվի և տարաները դնել կաթսայի մեջ, որի մեջ սրբիչով պետք է փռել:

_Կաթսայի մեջ լցնել ոչ շատ տաք ջուր մինչև տարաների բարձրության կեսը։

_Կաթսայի ջուրը եռալուց հետո 15 րոպե մանրէազերծել։

_Անջատել կրակը և բանկաները թողնել կաթսայի մեջ 2-3 ժամ։

_Բանկաները կափարիչներով փակել, ծածկել և թողնել, որ սառչի։

Խնձորի կոմպոտ

Այսպիսի բուրավետ և համեղ պատրաստուկը կարելի է պահել նկուղում կամ մառանում։

Ստացվում է գեղեցիկ, սաթագույն, բուրավետ, թանձր և հիանալի է որպես առանձին աղանդեր կամ որպես քաղցր հավելում տորթերի շերտերին, ռուլետների, բլիթների և կարկանդակների համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք սմուզի

Խնդրում ենք Գնահատեք