Խնձորի մուրաբա թավայի մեջ. Խնձորը ստացվում է ջեռոցում թխածի համով

Խնձորի մուրաբա թավայի մեջ Պահածոներ

Խնձորի մուրաբա թավայի մեջ. Խնձորը ստացվում է ջեռոցում թխածի համով: Առաջարկում ենք պատրաստել այս բաղադրատոմսով պատրաստել խնձորի պահածո, որը յուրահատուկ համ և շատ գեղեցիկ տեսք ունի:

Ձմեռային խնձորով կարկանդակների սիրահարների համար այս բաղադրատոմսը հատկապես հետաքրքիր կլինի: Ամեն ինչ արվում է շատ պարզ և արագ: Ծախսեք ձեր ժամանակի ընդամենը 15 րոպեն ու համեղ խնձորներն արդեն կարելի է փակել բանկաների մեջ:

Նման պահածո պատրաստում ենք ձմեռվա համար, իմ ընտանիքը շատ է սիրում այս մուրաբան վայելել թեյի հետ, անչափ համեղ է նաև նրբաբլիթներով: Մուրաբան չափազանց քաղցր չէ, իսկ խնձորները նման են ջեռոցում թխածի:

Խնձորի մուրաբա թավայի մեջ

Խնձորի մուրաբա թավայի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 կգ խնձոր

_500 գրամ շաքար

_1-2 թեյի գդալ կիտրոնի հյութ.

Կարգավորեք շաքարավազը ըստ ճաշակի, եթե խնձորները շատ քաղցր են, ապա ավելի քիչ շաքար ավելացրեք:

Խնձորի մուրաբա թավայի մեջ

Խնձորի մուրաբա թավայի մեջ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

_Խնձորները լվանալ և հեռացնել միջուկը, մաքրել կեղևը: Կտրեք խնձորը կիսալուսնաձև և լցնել մաքուր, չոր տապակի մեջ: Դրանից հետո վրան ավելացնել շաքարավազ:

_Խնձորով ու շաքարավազով տապակը դնել կրակի վրա: Կրակը չպետք է շատ ուժեղ լինի:

_Խնձորը խառնել, շաքարի ազդեցության տակ մի քանի րոպեից հյութ կառանձնանա: Այսպիսով, ժամանակ առ ժամանակ խառնելով խնձորները, տապակել դրանք թավայի մեջ 15 րոպե:

_Ժամանակը կախված է խնձորի կոշտությունից, բայց այս բաղադրատոմսի համար ավելի լավ է կոշտ խնձորներ վերցնել:

_Պատրաստի լինելուց 2 րոպե առաջ ավելացնել կիտրոնի հյութ: Կարելի է նաեւ ավելացնել կիտրոնի կեղևի քերուկ, այն նույնպես շատ համեղ է ստացվում:

_Մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և անմիջապես ամուր փակել կափարիչներով:

Խնձորի մուրաբա թավայի մեջ

Եթե չեք կարող փակել մետաղյա կափարիչներով, ապա պարզապես փակեք նեյլոնե կափարիչներով և դրեք սառնարանում կամ սառը նկուղում:

Խնձորի մուրաբա պատրաստելը շատ հեշտ է, կարծում ենք ձմռանը շնորհակալ կլինեք այս համեղ բաղադրատոմսի համար:

Խնձորի մուրաբան պատրաստ է

Բարի ախորժակ:

Լցոնած Խնձոր Ֆրանսիական Ձևով․ Յուրահատուկ Քաղցր Դեսերտ

Խնդրում ենք Գնահատեք