Խնձորի մուրաբա. Ուղղակի անհավանական քաղցրավենիքը ձմռանը կջերմացնի ձեր հոգին

խնձորի մուրաբա Պահածոներ

Անչափ համեղ ու նուրբ խնձորի մուրաբա պատրաստենք, քանի որ իսկական սեզոնն  է ու մենք հնարավորություն ունենք այս շքեղ աղանդերով պահպանել ամռան քաղցրությունը:

Խնձորի մուրաբա — աղանդերը ստացվում է պարզապես անհամեմատելի ու հիասքանչ: Պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ տեսեք, թե ինչ համեղ է ստացվում, սա հրաշք է:

խնձորի մուրաբա

Խնձորի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կտրատած, մաքրած խնձոր 1.3 կգ

_Շաքար 800 գ

_3 լիտր ջուր + 3 թեյի գդալ սոդա

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Ջուր 200 մլ

Ստացվում է 1.3 լ պատրաստի մուրաբա

խնձորի մուրաբա

Խնձորի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Վերցնել կոշտ խնձորներ, եփելիս դրանք լավ կպահեն իրենց ձևը:

_Խնձորները մաքրել, կտրել շերտերով և լցնել նախապես պատրաստված սոդայաջրի մեջ:

_Սոդայի լուծույթի մեջ խնձորը պետք է թողնել առնվազն 30 րոպե կամ մեկ -երկու ժամ:

_Կարող եք խնձորների վրա ափսե դնել, որպեսզի բոլորը սուզվեն ջրի մեջ:

_Սոդայի լուծույթով թրջելուց հետո, խնձորները պետք չէ լվանալ մաքուր ջրով:

_Նշված ժամանակից հետո կարող եք օշարակ պատրաստել՝ 200 մլ ջրի մեջ լցնելով շաքարավազը և կիտրոնի հյութը:

_Հեղուկը կրակին դնել, թող եռա, ապա կրակը նվազեցնել և եփել 5 րոպե, այնպես, որ շաքարն ամբողջությամբ լուծվի:

_Խնձորները քամել քամիչով, լվանալու կարիք չկա: Լցնել տաք օշարակը խնձորների վրա:

_Այս ձևով խնձորները թողեք 8-10 ժամ, մի փոքր ծածկելով կափարիչով:

_Խնձորները դնել կրակի վրա և եփել 5 րոպե առանց խառնելու: Այժմ անջատել կրակը և նորից թողնել խնձորը 8-10 ժամ:

_Այնուհետև կրկին եփեք 5 րոպե (սա կլինի երկրորդ փուլը)՝ նույնպես առանց խառնելու:

_Թողնել ևս 8-10 ժամ և երրորդ անգամ եփել 5 րոպե:

_Այժմ մուրաբան լցնել նախապես ցանկացած հարմար եղանակով մանրէազերծած բանկաների մեջ:

խնձորի մուրաբա

Այս մուրաբայի մեջ խնձորի կտորներն ամբողջական են մնում, այն թանձր է և շատ համեղ: Պատրաստեք, չեք փոշմանի!

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լցոնած խնձոր

Խնդրում ենք Գնահատեք