Խնձորով ալադիներ պատրաստեք այս բաղադրատոմսով: Դրանք այնքան փափուկ և նուրբ են, որ հալչում են բերանում:
Մթերքների նվազագույն հավաքածու, իսկ արդյունքում ստացվում է շատ ախորժելի և բուրավետ նախաճաշ կամ խորտիկ:

Խնձորով ալադիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կաթ 100 մլ
_ ձու 2 հատ
_ ալյուր 130 գ
_ շաքարավազ 60 գ
_ խնձոր 250 գ
_ 1 պտղունց աղ
_ կիտրոնի քերուկ՝ ըստ ճաշակի
_ կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
_ վանիլին և դարչին ըստ ճաշակի

Խնձորով ալադիներ. Պատրաստման եղանակը
_ Շաքարավազն ու աղը լցնել կաթի մեջ, ավելացնել ձուն, խառնել։
_ Ալյուրը մաղել և լցնել ջրիկ հիմքի մեջ, զանգվածը հարիչով հարել մինչև հարթ լինի։
_ Մաքրել խնձորները և կտրատել փոքր կտորներով։ Ավելի լավ է ընտրել խնձորի քաղցր սորտեր, որպեսզի թթվայնությունը չգերակշռի բլիթներում։
_ Խնձորի կտորները լցնել խմորի մեջ և խառնել։
_ Կիտրոնի քերուկը և կիտրոնի հյութը լցնել խմորի մեջ, ավելացնել վանիլին ըստ ճաշակի։
_ Ալադիների վրա ցանելու համար շաքարավազն ու դարչինը խառնել։
_ Բլիթները տապակել տաք բուսայուղով տապակի մեջ։ Շարել թղթե սրբիչների վրա, ավելորդ յուղը քամվելու համար, ապա դնել մատուցման ափսեի վրա և վրան ցանել դարչին- շաքար խառնուրդն ըստ ճաշակի:

Փարթամ, առանց սոդայի և փխրեցուցիչի, խնձորով շատ նուրբ և բուրավետ բլիթները հիանալի նախաճաշ կամ խորտիկ կլինեն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Փքուն ալադիներ







