Խնձորով բլիթները հենց այն աղանդերն է, որ դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին, իսկ դրա պատրաստման համար դուք շատ ժամանակ ու ջանք չեք ծախսի:
Ռիկոտա պանիրը, որը խմորի մի մասն է, այս բլիթները շատ ախորժելի է դարձնում: Նման քաղցրեղենը կատարյալ է թեյ խմելու համար և ուղղակի որպես խորտիկ:

Խնձորով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 100 գ
_Ռիկոտա պանիր 100 գ
_Փխրեցուցիչ 10 գ
_Ցորենի ալյուր 300 գ
_Խնձոր 1 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կիտրոնի կեղևի քերուկ` ըստ ճաշակի
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի


Խնձորով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել շաքարով և աղով: Դրանից հետո ավելացնել ռիկոտան, կիտրոնի քերուկը, ալյուրը և փխրեցուցիչը:
_Խնձորը մաքրել կեղևից, կտրել այն փոքր կտորներով և ավելացրեք խմորին, խառնել:
_Խմորը փոքր գնդիկների բաժանել (ավելի լավ է խմորի գնդիկներ ձևավորել թաց ձեռքերով, այդ դեպքում այն չի կպչում ձեռքերին) և տապակել եռացող յուղի մեջ, մինչև եփվի:
_Գնդիկները թաթախել շաքարի մեջ:


Կարող եք նաև փորձել խնձորի բլիթները զարդարել շաքարի փոշիով, ապա դրանք էլ ավելի էլեգանտ կլինեն:
Խնձորով բլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ







