Խնձորով կարկանդակ պոկվող կտորներով. Այս կարկանդակը մատուցելիս նույնիսկ դանակի կարիք չի լինի

Խնձորով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պատրաստեք հաճելի ու ախորժելի Խնձորով կարկանդակ պոկվող կտորներով:

Այս կարկանդակը թխելը շատ հեշտ է ու համեղ է ստացվում: Հյութեղ ու նուրբ կարկանդակը կարող եք մատուցել հյուրերին ու նրանց հաճույք պատճառել:

Կարկանդակն անպայման դուր կգա բոլորին:

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ պոկվող կտորներով. Անհրաժեշտ բաղադրիչները

— կաթ 300 մլ

— շաքարավազ 2 ճաշի գդալ

— խմորիչ 1,5 թեյի գդալ

— աղ 1 թեյի գդալ

— ձու 1 հատ

— բուսական յուղ 120 մլ

— ալյուր 600 գ

Միջուկը պատրաստելու համար վերցրեք.

— խնձոր 4 — 5 հատ

— վանիլային շաքար 1 տուփ

— շաքարավազ 2 ճաշի գդալ

— օսլա 1 ճաշի գդալ + ջուր 2 ճաշի գդալ

— շաքարի փոշի

Խնձորով կարկանդակ

Խնձորով կարկանդակ պոկվող կտորներով. Պատրաստման եղանակը

_ Տաք կաթը խառնել աղի, խմորիչի, շաքարավազի և ձվի հետ։ Խառնել մինչև հարթ լինի:

_ Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել խմորին, հունցել փափուկ և առաձգական խմոր։ Ծածկել և թողնել 1 ժամ տաք տեղում։

_ Խնձորները կտրատել խորանարդիկներով, վրան շաքարավազ ցանել և տապակել թավայի մեջ մինչև փափկի, ըստ ճաշակի ավելացնել վանիլին, դարչին, օսլա և լցնել ջուրը։

_ Խմորը կտրատել և բաժանել կտորների։ Յուրաքանչյուրը կտորը գնդիկ անել և թողնել 10 րոպե։

_ Գնդիկները բացել բլիթներով, դնել միջուկը և փաթաթել։

_ Կլոր ձևամանը ծածկել յուղաթղթով և փաթույթները շրջանաձև շարել։

_ Թողնում ենք 15 րոպե, վրան քսել հարած ձու։

_ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճանով և թխեք 20-30 րոպե, նայեք ձեր ջեռոցին։

Խնձորով կարկանդակ

_Պատրաստի կարկանդակի վրա շաղ տալ շաքարի փոշի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակով տորթ չէ, բայց համն անմահական է

Խնդրում ենք Գնահատեք