Խնձորով շառլոտ. Այն շատ համեղ է ստացվում և պատրաստվում է սովորական մթերքներից, որոնք բոլորն ունեն տանը։ Խմորն ուղղակի հիասքանչ է իր թեթևությամբ և ներսի փափկությամբ, իսկ վերևում ստացվում է մի փոքր փխրուն կեղև, որը նման է նուրբ բեզեի:
Շառլոտը համով ներդաշնակ դարձնելու համար օգտագործեք ոչ պինդ սորտերի թթվաշ միրգ։
Նման թխվածքի պատրաստ լինելը սովորաբար որոշվում է աչքով. հենց որ տորթի վրա ոսկեգույն կեղև է երևում, իսկ հոտն ամբողջ խոհանոցում է, նշանակում է, որ նրբությունը պատրաստ է։ Ստուգելու մեկ այլ միջոց է վերցնել փայտիկ և դրանով թխվածքը մեջտեղում ծակել։ Եթե դրա վրա խմորի մնացորդներ լինեն, թող թխվածքը ջեռոցում մնա ևս 5-10 րոպե, բայց եթե չոր է, վստահորեն հանեք։

Խնձորով շառլոտ. Բաղադրիչներ
_Ցորենի ալյուր 150 գ
_Ձու 3 հատ
_Շաքարավազ 210 գ
_Խնձոր 5 հատ

Խնձորով շառլոտ. Պատրաստման եղանակը
_Ձևամանը ծածկեք յուղաթղթով։ Կտրեք խնձորները շերտերով, նախապես մաքրելուց հետո:
_Ձուն հարել շաքարավազի և վանիլինի հետ, այնքան, մինչև փարթամանա:
_Ավելի լավ է շաքարավազը ավելացնել չափաբաժիններով, որ այն ավելի արագ լուծվի, և զանգվածը լավ բարձրանա։ Երկար հարեք, որպեսզի պատրաստի թխվածքը փարթամ ու փափուկ լինի։
_Ալյուրը մաղել և լցնել ձվային զանգվածի մեջ՝ խմորը թիակով ժամացույցի սլաքի ուղղությամբ լավ խառնելով։
_Փորձեք դա անել ուշադիր, չափազանց արագ և ուժեղ մի արեք: Եթե որոշել եք հարիչով խառնել, ապա միացրեք ցածր արագությունը։
_Խմորը լցնել խնձորների վրա՝ փորձելով դրանք հավասարապես ծածկել։
_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։
Բացել ձևամանը, ցանկության դեպքում շրջել շառլոտը, որպեսզի խնձորի միջուկը լինի վերևում: Հովանալուց հետո թխվածքի վրա շաքարի փոշի ցանել։

Հուշում. Շառլոտի չբարձրանալու պատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած թաց ամաններից, վերջացրած հնացած բաղադրիչներով։ Այնուամենայնիվ, ամենատարածված խնդիրը թույլ հարած ձվերն են: Այս դեպքում ձեզ չեն փրկի ո՛չ մարած սոդան, ո՛չ փխրեցուցիչը։ Այս խնդրից խուսափելու համար օգտագործեք հզոր հարիչ 4-6 րոպե։
Բարի ախորժակ:







