Խնձորով ու սալորով ջեմ. Կարկանդակներ և ռուլետներ լցոնելու համար

Խնձորով ու սալորով ջեմ Պահածոներ

Այս բաղադրատոմսով դուք Խնձորով ու սալորով ջեմ կպատրաստեք, որն այնքան թանձր և համեղ, որ կարող եք օգտագործել կարկանդակներ և ռուլետներ լցոնելու համար:

Այս ջեմը չի տարածվում, այն պարզապես մարմելադի է նման:

Խնձորով ու սալորով ջեմ

Խնձորով ու սալորով ջեմ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ խնձոր 1 կգ

_ սալոր 1 կգ

_ ջուր 50 — 100 մլ

_ շաքարավազ 1,2 կգ

Խնձորով ու սալորով ջեմ

Խնձորով ու սալորով ջեմ. Պատրաստման գործընթացը

_ Խնձորները կտրատել շերտերով ու միջուկը հանել, սալորը կիսել ու սերմերը հանել։

_ Խնձորները դնել վառարանի վրա, 20 — 30 րոպե եփել կափարիչի տակ, մարմանդ կրակի վրա, մինչև փափկի ու թողնում ենք, որ լավ հյութ տա։

_ Սալորը լցնել խնձորի մեջ, խառնել։

_ Խնձորի և սալորի համամասնությունները կարելի է վերցնել տարբեր ծավալներով՝ ըստ ձեր ցանկության։

_ Եփել մինչև փափկի, մոտ 20-30 րոպե՝ անընդհատ խառնելով։

_ Հանել կրակից և հարել ընկղմվող բլենդերով, մինչև հարթվի:

_ Ամբողջ զանգվածը մաղով տրորել, որպեսզի մաքրվեն սալորի ու խնձորի կեղևի մնացորդները։

_ Լցնել զանգվածը կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ՝ հաշվի առնելով մրգերի քաղցրությունը, բայց ավելի լավ է, որ շաքարավազը լինի այնքան, որ ջեմը թանձրանա։

_ Եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մոտ 40 րոպե, մինչև ցանկալի թանձրությունը, երբ ջեմը գդալից հազիվ կաթում է։

_ Ջեմը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով և թողնել սառչի։

Խնձորով ու սալորով ջեմ

Պահածոյի բանկաները կարող եք պահել ցանկացած տեղում:

Խորհուրդ. Թանձր ջեմ պատրաստելու համար 1 կգ մրգի համար վերցրեք 1,2 կգ շաքարավազ։

Խնդրում ենք Գնահատեք