Խորոված սունկ. Անչափ համեղ ու հյութեղ ուտեստը տոնական տրամադրություն կնվիրի ձեզ

Խորոված սունկ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խորոված սունկ պատրաստելու ամենատարածված տարբերակն է, երբ այն խորովում են կրակի վրա, բնության գրկում: Իհարկե, այդ դեպքում ամեն ինչ տրամադրում է` բնությունը, մաքուր օդը, խարույկի ծուխը:

Բայց կյանքի այս ռիթմում միշտ չէ, որ նման հնարավորություն ունենք: Այնուամենայնիվ համեղ սունկը միշտ կարող է բոլորին հաճույք պատճառել, եթե հետաքրքիր տարբերակով պատրաստվի:

Այս բաղադրատոմսով չքնաղահամ սունկն ավելի նուրբ ու հյութեղ է: Խորհուրդ ենք տալիս փորձել: Այս ուտեստը կատարյալ է տոնական սեղանի և ընտանեկան ընթրիքի համար:

Խորոված սունկ

Խորոված սունկ. Բաղադրությունը

_600 գր շամպինիոն

_4 ճաշի գդալ արևածաղկի ձեթ

_4 ճաշի գդալ սոյայի սոուս

_2 թեյի գդալ կիտրոնի հյութ

_սամիթ` ըստ ճաշակի

_1 թեյի գդալ պապրիկա

_փայտե շամփուրներ

_սննդային փակվող տոպրակ

Խորոված սունկ

Խորոված սունկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Լվացեք սնկերը, չորացրեք թղթի սրբիչով և դրեք սննդի տոպրակի մեջ:

_Սնկին ավելացրեք պապրիկա, բուսական յուղ, սոյայի սոուս, աղ, սամիթ և կիտրոնի հյութ:

_Ամրացրեք տոպրակի բերանը, մի քանի անգամ շրջեք, որպեսզի սնկերը հավասարաչափ ծածկվեն մարինադով և մարինացվեն 20-25 րոպե:

_Մի քանի րոպե թողեք շամփուրները ջրի մեջ, ապա դրանց վրա սնկացրեք սնկերը:

_Շամփուրով սնկերը շարեք ջեռոցի տապակի վրա և դրեք նախապես 200 ° C տաքացված ջեռոցը 15-18 րոպե:

_Նման խորովածը համեղ է,  և տաք վիճակում, և սառը:

Տեսանյութ

Սունկը շատ համեղ մթերք է, որն անփոխարինելի է յուրաքանչյուրի խոհանոցում: Առաջարկում ենք պատրաստել նաև

Ժուլիեն Սնկով և Հավի Մսով — Դասական Սնկով Ժուլիենի Բաղադրատոմս

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք