Խտացրած կաթով բուլկի. Նրբաճաշակ փափկաբլիթ
Այս համեղ թխվածքը կոչվում է նաև բրիոշ: Սրա պատմությունը սկսվել է ավելի քան մեկ դար առաջ: Այն պատրաստվել է հեռավոր 16-րդ դարում Նորմանդիայում, իսկ 17-րդ դարում`արևմտյան Ֆրանսիայում: Նախկինում նման բուլկի պատրաստելու համար պահանջվում էր մի ամբողջ օր, քանի որ խմորը թողնում էին ցուրտ տեղում հասունանա: Պատրաստման եղանակն այժմ դարձել է ավելի պարզ, ինչը հանգեցրել է համի փոփոխության:
Այսօր բրիոշ է կոչվում բուլկին, որը բաղկացած է միմյանց հետ կապված մի քանի գնդիկներից:
Խտացրած կաթով բուլկի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 120 մլ
_Շաքար 60 գ
_Ցորենի ալյուր 450 գ
_Ձվի դեղնուց 2 հատ
_Ձու 1 հատ
_Խտացրած կաթ 90 մլ
_Խմորիչ 1 ճաշի գդալ
_Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի


Խտացրած կաթով բուլկի. Պատրաստման եղանակը
_Խառնելլ խմորիչը, շաքարը, աղը և տաք կաթը, թողնել մնա 30 րոպե:
_Ավելացնել ձուն, դեղնուցները, խտացրած կաթը խմորիչին: Աստիճանաբար ավելացնելով ալյուր, խմորը հունցել և թողնել հանգստանա 2 ժամ:
_Խմորը ձևավորել մի քանի գնդիկ և դրանք դնել ջեռոցի տապակի մեջ շրջանագծով որի կենտրոնում դնելով ևս մեկ գնդիկ:
_Ծածկել կափարիչով և թողնել հանգստանա 30 րոպե:
_Ջեռոցը տաքացնել 180 ° C ջերմաստիճան և եփել 20-25 րոպե, մինչև որ դարչնագունի: Վրան ցանել շաքարի փոշի:

Պատրաստեք այս խմորեղենը խտացրած կաթով՝ տոնական և ամենօրյա թեյախմությունների համար: Ավանդաբար, ուտեստը զարդարվում է բնական վարդով, մարմելադի կտորներով կամ պաղպաղակով:
Խտացրած կաթով բուլկին պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մեղրով նրբահամ թխվածքաբլիթներ








