Անմահական Ծիրանի Կոնֆիտյուր․ Ամենապարզ և Ամենահեշտ ձևը ծիրանը պահածոյացնելու

Պահածոներ

Այսօր պատրաստելու ենք ծիրանի կոնֆիտյուր։ Պատմականորեն չեմ վախենա ասել, որ Հայաստանը համարվում է ծիրանի Արմանի հայրենիքը, իսկ մենք էլ Արմանի երկրի Արմանիայի բնակիչներն ենք։ Մի խոսքով չերկարացնեմ, աշխարհի ամենապարզ բաղադրատոմսը պետք է ներկայացնեմ այսօր ձեզ։

Անմահական Ծիրանի Կոնֆիտյուր

Իսկ դուք ինձ ոգևորելու համար, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեր դրեք, տարածեք այս տեսանյութը և մեկնաբանություններ գրեք իմ բաղադրատոմսերի վերաբերյալ, դա ինձ համար շատ հաճելի է։

Ծիրանի կոնֆիտյուր Բաղադրատոմս

  • Ծիրան — մաքրած վիճակում — 3 կգ․
  • Շաքարավազ — 2 կգ․

Ծիրանի կոնֆիտյուր Պատրաստման եղանակը

  • Կոնֆիտյուրի ծիրանը պետք է հնարավորինս պինդ լինի, հյութեղ և քաղցրը ցանկալի է
  • Պետք է կիսենք ծիրանները, կտահան անենք և հարմար տարայի մեջ շերտ առ շերտ շարենք
  • Յուրաքանչյուր ավարտուն շարքի վրա պետք է շաքարավազի առատ շերտ լցնենք
  • Մաքուր վիճակում իմ մոտ ծիրանը կշռում էր 3 կգ, որին լցրեցի 2 կգ շաքարավազ
  • Կարծում եմ իդեալական չափաբաժին է համեղ ծիրանի կոնֆիտյուր պատրաստելու համար
  • Այժմ այս ամբողջը ավարտելուց հետո ես կթողնեմ այն ողջ գիշեր, որպեսզի ծիրանը ամբողջ հյութը դուրս տա, արդեն առավոտյան տեսեք ինչքան հյութ է դուրս տվել

Անմահական Ծիրանի Կոնֆիտյուր

  • Կարելի է նաև 4-5 ժամից արդեն դնել գազօջախին
  • Կդնենք գազօջախին մարմանդ կրակի վրա, որպեսզի սկսենք եփել
  • Ես եփում եմ 3 անգամ, յուրաքանչյուր անգամ 10-15 րոպե եռ գալու պահից հաշված
  • Ամեն անգամ եռալուց հետո անցնում է 2-3 ժամ, մինչև ամբողջությամբ զանգվածը սառչի
  • Ծիրանի օգտակարությունն ու հարուստ արժեքը թվարկել այսօր չեմ հասցնի, պարզապես ասեմ որ այն լրիվությամբ չքայքայելու համար ես չափազանց երկար չեմ եփում, մինչև պնդանալը, այնքան որքան սիրում ենք ուտել, և այն չափով, որ չափով որ համոզված եմ որ չի թթվի
  • Թեպետ միևնույն է այն պահում ենք սառը մառաններում, ուստի այսքան եռը ծորուն հյութը ինձ լրիվ բավարար է թվում, եթե ավելի պինդ եք սիրում, կարող եք ավելի երկար եռացնել յուրաքանչյուր անգամ կամ էլ 4 անգամ այս ամենը կազմակերպե
  • Ես արդեն նախապատարաստել եմ տարա բանկաները, բարեմաղթանքներով կլցնեմ դրանք, որպեսզի ձմռանը ուրախությունով վայելենք մեր պատրաստած բոլոր պահածոները

Անմահական Ծիրանի Կոնֆիտյուր

  • Իսկ եթե մնացած բոլոր պահածոներն ու իմ համեղ բաղադրատոմսերը ուզում եք բաց չթողնել, ընդամենը պետք է բաժանորդագրված լինեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք և ոչ մի տեսանյութ, որոնց տակ ձեր դրած լայքերը ինձ ավելի կոգևորեն  և նորանոր տեսանյութեր նկարահանելու համար կմոտիվացնեն։

Ծիրանի կոնֆիտյուր տեսանյութ

Դե ինչ կհանդիպենք ձմռանը, այս փակոցը բացելիս անպայման ձեզ ցույց եմ տալու, ուշադիր կլինեք։

Խնդրում ենք Գնահատեք