Ծիրանի մուրաբա Ամարետտո. Մեղրահամ պահածո նուշի համով

Ծիրանի մուրաբա Պահածոներ

Ամառն առանց ծիրանի հնարավոր չէ պատկերացնել, իսկ ձմեռն արդեն՝ Ծիրանի մուրաբան կզարդարի ձեր թեյի սեղանը: Մուրաբան Ամարետտո է կոչվում կորիզների հաղորդած անսովոր նուրբ նուշի բույրի պատճառով:

Նման շքեղ համով մուրաբա չեք գտնի խանութներում, այնպես որ, պատրաստեք տանը, մանավանդ որ բոլորովին դժվար չէ: Միակ բարդությունը կորիզները կոտրելն է, իսկ  մյուս քայլերը ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջի: Եվ այսպես, անցնենք գործի)

Ծիրանի մուրաբա

Ծիրանի մուրաբա Ամարետտո. Բաղադրիչներ

_Ծիրան 2 կգ

_Շաքարավազ 1,5 կգ

_Կիտրոն 0,5 հատ

Ծիրանի մուրաբա

Ծիրանի մուրաբա Ամարետտո. Պատրաստման եղանակը

_Ծիրանը լվանալ, տեսակավորել, ապա չորացնել։

_Պտուղները կիսել մեջտեղից, հեռացնել կորիզները։

_Ծիրանի վրա լցնել շաքարավազը, թողնել 2-3 ժամ, որպեսզի պտուղները հյութ արձակեն։

_Հետո կրակի վրա դնել, երբ սկսի եռալ, կրակն իջեցրեք, եփեք 20 րոպե՝ պարբերաբար հեռացնելով փրփուրը։

_Մաքրած ամբողջական կորիզները լցնել մուրաբայի ամանի մեջ։

_Ավելացնել կես կիտրոնի հյութ, խառնել և եփել ևս 2 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։

_Մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Ծիրանի մուրաբա

Կախված մրգի հյութալիությունից և եռման աստիճանից՝ պետք է ստացվի մոտ 4 լիտր համեղ, բուրավետ մուրաբա։ Նրա հոտը կհիշեցնի հայտնի նուշի լիկյորը։ Անպայման փորձեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թափանցիկ ծիրանի կոնֆիտյուր

Խնդրում ենք Գնահատեք