Այսօր ձեզ ցույց կտանք, թե ինչպես պատրաստել Ծույլ խնձորով կարկանդակ։
Ենթադրություն կա, որ առաջին անգամ խնձորով կարկանդակներ սկսել են պատրաստել Անգլիայում։ Բանն այն է, որ բրիտանացիների մոտ հայտնաբերվել է խնձորի կարկանդակի հավաստի նկարագրությամբ առաջին խոհարարական գիրքը, որում մի խոհարար նկարագրել է անգլիական թագավոր Ռիչարդ II-ի սեղանի համար նախատեսված ուտեստները։
Իհարկե, խնձորի կարկանդակներ թխում էին նաև երկրագնդի այլ շրջաններում։ Սակայն, թե պատրաստման ինչպիսի եղանակներ են եղել, դա հայտնի է դարձել Անգլիայում խոհարարների աշխատանքի շնորհիվ։
Այժմ խնձորի կարկանդակը համարվում է խմորեղենի ամենանշանավոր տեսակներից մեկը: Այն համարվում է ազգային ուտեստ աշխարհի ավելի քան 10 երկրներում։

Ծույլ խնձորով կարկանդակ. Բաղադրիչները
_ձու — 3 հատ
_շաքարի փոշի — թեյի գդալ
_աղ — ¼ թեյի գդալ
_չամիչ — 80 գ
_շաքարավազ — 100 գ
_կես կիտրոնի հյութ
_վանիլային շաքար — 10 գ
_խնձոր — 450 գ
_կարագ — 100 գ
_թխում փոշի — 8 գ
_ալյուր — 300 գ

Ծույլ խնձորով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել աղի հետ և հարել հարիչով, մինչև սպիտակ փրփուր լինի:
_Ձվի զանգվածի վրա լցնել վանիլային ու սովորական շաքարավազը, հարել այնքան, մինչև հատիկները լուծվեն։
_Կարագը հալեցնել և սառեցնել սենյակային ջերմաստիճանում, դրանից հետո լցնել ձվային զանգվածի մեջ, խառնել։
_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ընդհանուր զանգվածը բաժանել երկու մասի։
_Ալյուրն աստիճանաբար մաղել ձվի խառնուրդի մեջ, հունցել մածուցիկ և կպչուն խմոր։
_Խնձորներ մաքրել և կտրատել փոքր բարակ շերտերով։
_Խնձորները ցողել կիտրոնի հյութով և չամիչի հետ միասին լցնել խմորի մեջ։
_Մրգային ու խմորային զանգվածները խառնելուց հետո լցնել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ։
_Խորհուրդ ենք տալիս յուղաթուղթը յուղել բուսական յուղով։
_Թխել կարկանդակը 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպեից ոչ ավել։

Մատուցելուց առաջ թխվածքին պետք է ցանել շաքարի փոշի։
Ընդամենը 40 րոպեում, որից 25-ը՝ թխելու համար է, ստանում ենք նուրբ ու քաղցր խնձորով կարկանդակ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թափանցիկ լիմոնով տորթ







