Ծույլ շոռակարկանդակ. Արագ ու հեշտ պատրաստվող, համեղ աղանդեր

ծույլ շոռակարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում եմ պատրաստել ծույլ շոռակարկանդակ, որը նրբությամբ կհմայի ձեզ:

Այս բաղադրատոմսը իր համով շատ նման է օրիգինալ տորթին, այն նույնքան նուրբ, սերուցքային է, կիտրոնի երանգներով:

Օրիգինալ բաղադրատոմսից 2 տարբերություն կա, նախ մի փոքր կաթնաշոռը զգացվում է, մյուս՝ կազմությունն ինքնին մի փոքր ավելի խիտ է, քան բնօրինակ շոռակարկանդակի դեպքում:

Փորձելուց հետո որոշեցի, որ այս բաղադրատոմսով հաստատ հաճախ կպատրաստեմ:

ծույլ շոռակարկանդակ

Ծույլ շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրիկետ կաթնաշոռ 5% — 360 գր  (2 տուփ՝ 180 գր)

_Կաթնաշոռային պանիր — 200 գր

_Ձու — 2 հատ

_Սերուցք 20% — 120 մլ

_1 կիտրոնի կեղև

_Կիտրոնի հյութ — 2-3 ճաշի գդալ

_Շաքարավազ — 110 գր

_Վանիլային շաքար — 1 թեյի գդալ

ծույլ շոռակարկանդակ

Հիմքը

_Թխվածքաբլիթներ (հոբելյանական) — 200 գր

_Կարագ — 80 գր

ծույլ շոռակարկանդակ

Ծույլ շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը

_Պատրաստել փշրանքներ թխվածքաբլիթներից, բլենդերի միջոցով կամ գրտնակով: Փշրանքին ավելացնել հալված կարագը, խառնել: Լցնել կաղապարի մեջ, հարթեցնել, ձևավորել կողմերը, դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե: Մինչ զամբյուղը թխվում է, պետք է պատրաստել միջուկը:

_Խառնել կաթնաշոռը, կաթնաշոռային պանիրը, շաքարը, ձվերը: Թիակով խառնել: Այնուհետև լցնել սերուցքը, ավելացնել կիտրոնի կեղևը (քերել միայն կեղևի դեղին մասը ՝ առանց սպիտակին դիպչելու, հակառակ դեպքում կարող է դառը համ ունենալ) և կիտրոնի հյութ (մոտ 3 ճաշի գդալ)

_Հարել խառնիչով: Ջեռոցից հանած զամբյուղը մի փոքր զովանալուց հետո մեջը լցնել կաթնաշոռի խառնուրդը: Ջրով լցված ցանկացած տարա դնել ջեռոցի հատակին:

 

_Կաթնաշոռով շոռակարկանդակը դնել 1 ժամ թխվելու՝ 100 աստիճանի վրա: Հետո անջատել ջեռոցը, բացել դուռը և թողնել, որ այդպես սառչի: Երբ բավարար սառչի, դրեք սառնարանում 3-4 ժամ:

ծույլ շոռակարկանդակ

Այսքանը, արդեն կարող եք վայելել:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի

Խնդրում ենք Գնահատեք