Այսօր կպատմենք, թե ինչպես պատրաստել կաթնաշոռով բլիթներ խնձորով:
250 գ կաթնաշոռի փաթեթի համար հարկավոր է վերցնել 2 փոքր կամ մեկ մեծ խնձոր։ Խորհուրդ ենք տալիս վերցնել թթվաշ մրգեր, որպեսզի թխման ժամանակ մրգի համն արտահայտվի։ Իսկ խնձորից բացի կաթնաշոռով խմորին կարելի է չամիչ ավելացնել։ Կարող եք օգտագործել նաև լոռամիրգ կամ ծիրանի չիր։

Կաթնաշոռով բլիթներ խնձորով. Բաղադրիչներ
_Կաթնաշոռ 250 գ
_Խնձոր 2 հատ
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ 1 պտղունց
_Ցորենի ալյուր 8 ճաշի գդալ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Մածուն 250 մլ
_Չամիչ 45 գ
Կաթնաշոռով բլիթներ խնձորով. Պատրաստման եղանակ
_Հեռացնել խնձորի պոչերն ու միջուկները, պտղամիսը կեղևի հետ միասին քերել խոշոր քերիչով։
_Կաթնաշոռը տրորել, խառնել բաղադրիչները։ Դրանց վրա ավելացնել աղ և շաքար:
_Նույն ամանի մեջ ավելացնել մածունն ու սոդան։ Մանրակրկիտ խառնել զանգվածը մինչև հարթ լինի։
_Վրան ավելացնել ձու, չամիչ (այն կարելի է նախապես շոգեխաշել), կրկին խառնել։
_Ալյուրը մաղել, ավելացնել կաթնաշոռին։ Թանձր խմոր հունցել։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել ավելի շատ ալյուր:
_Բլիթները տապակել տաք յուղի մեջ երկու կողմից՝ միջին ջերմության վրա։

Պատրաստի բլիթներին ցանել շաքարի փոշի և մատուցել տաք վիճակում՝ թթվասերի կամ հարած սերուցքի հետ։ Եթե նախատեսում եք մուրաբա լցնել նրբաբլիթների վրա, ապա խմորին մի քիչ պակաս շաքար ավելացրեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Փքուն ալադի կեֆիրով








