Արագ հունցվող խմորով Կաթնաշոռով բլիթներ կարող եք պատրաստել որպես հիանալի նախաճաշ կամ ցերեկային խորտիկ: Կարող եք երեխաներին տալ, որ տանեն դպրոց:

Կաթնաշոռով բլիթներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ կաթնաշոռ 200 գ
_ շաքարավազ 40 գ
_ ձու 1 հատ
_ վանիլին ըստ ճաշակի
_ մի պտղունց աղ
_ ալյուր մոտ 200 գ
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ բուսական յուղ 50 գ

Կաթնաշոռով բլիթներ. Պատրաստման եղանակը
_ Կաթնաշոռը խառնել ձվի, շաքարավազի, աղի հետ, լցնել բուսայուղը և բլենդերով հարել զանգվածը մինչև հարթ լինի։
_ Ալյուրը մաղել և մեծ մասը խառնել փխրեցուցիչի հետ։
_ Մասերով լցնել զանգվածի մեջ և հունցել փափուկ խմոր։
_Հուշում. սկզբում լցնել մոտ 170 գ, սա բավական է, բայց եթե խմորը հունցելիս երկար ժամանակ կպչուն մնա, մի քիչ ավելացրեք։
_ Խմորը բաժանել 10 գնդիկի և յուրաքանչյուրը ձևավորել նախընտրելի ձևով։
_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել բուլկիները, վրան կաթ քսել։
_ Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե։
_ Տաք բուլկիներին քսել հալած կարագ և շաղ տալ դարչինի ու շաքարի խառնուրդ։

Փարթամ, բուրավետ և փափուկ, շատ համեղ բլիթներն անպայման կհավանեք և հաճախ կթխեք, քանի որ խոհանոցում երկար ժամանակ ծախսելու կարիք չկա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար — Լոխում







