Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Դյուրամարս անուշեղեն

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Դյուրամարս անուշեղեն

Շատ փափուկ ու անուշաբույր թխվածքաբլիթները համեղ ու գեղեցիկ են:  Մանկական տոնական սեղանի համար կարող եք պատրաստել նման աղանդեր:

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթնաշոռ 200 գ
  • Ալյուր 200 գ
  • Ձու 1 հատ
  • Շաքար 70 գ
  • Բուսական յուղ 7 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 10 գ
  • Վանիլին` ըստ ճաշակի
  • Խնձոր 4 հատ
  • Կիտրոնի հյութ
  • Շաքար 2 ճաշի գդալ
  • Կարագ 30 գր

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը հարել շաքարով և ձվով, մի պտղունց աղ անել, ավելացնել վանիլը և բուսական յուղը: Խառնել այնքան մինչև համասեռ դառնա:
  2. Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ և մասերով ավելացնել՝ հունցելով փափուկ և ճկուն խմոր:
  3. Խմորը լցնել տոպրակի մեջ և դնել սառնարանում, որ սառչի:
  4. Խնձորը մաքրել ու խոշոր քերիչով քերել, ցողել կիտրոնի հյութով և խառնել շաքարի հետ: Եփել մարմանդ կրակի վրա, մինչև փափկի:
  5. Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրը գրտնակել շերտով:
  6. Կտրել այն քառակուսիների և դնել միջուկը, եզրերը սեղմել այնպես, որ գլանափաթեթներ ստանանք:
  7. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և դնել բլիթները:
  8. Պետք է թխել 180 աստիճանով մոտ 20-25 րոպե:

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Ցանկության դեպքում, սառեցրած բլիթների վրա շաղ տալ շաքարի փոշի կամ այն դարչինի հետ խառնած: Խնձորին կարող եք ընկույզ ավելացնել, այն ավելի համեղ կլինի:

Կաթնաշոռով թխվածքաբլիթները պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շաքար լոխում

 

Խնդրում ենք Գնահատեք