Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Խնձորով շատ փափուկ և անուշաբույր խմորեղեն

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ մայրիկս այսպես էր պատրաստում, հիմա էլ ես եմ պատրաստում: Տարիներ շարունակ այս բաղադրատոմսը ինձ օգնել է, այնպես որ կիսում եմ բաղադրատոմսը, որը ձեզ նույնպես դուր կգա:

Այս բաղադրատոմսը շատ հարմար է մանկական տոնական սեղանի համար կարող եք պատրաստել նման աղանդեր:

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_կաթնաշոռ 200 գ

_ալյուր 200 գ

_ձու 1 հատ

_շաքար 70 գ

_բուսական յուղ 7 ճաշի գդալ

_փխրեցուցիչ 10 գ

_վանիլին` ըստ ճաշակի

_խնձոր 4 հատ

_կիտրոնի հյութ

_շաքար 2 ճաշի գդալ

_կարագ 30 գր

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը տրորել շաքարով և ձվով, ավելացնել մի պտղունց աղ, վանիլին և լցնել բուսական յուղը: Խառնել այնքան, որ հարթ զանգված լինի:

_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ և մասերով ավելացնել՝ հունցելով փափուկ և ճկուն խմոր:

_Պատրաստի խմորը դնել տոպրակի մեջ և դնել սառչելու՝ սառնարանում:

_Խնձորը մաքրել ու քերել խոշոր քերիչով, ցողել կիտրոնի հյութով և խառնել շաքարի հետ: Շոգեխաշել ցածր կրակի վրա, մինչև փափուկ զանգված դառնա:

_Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրը գրտնակել շերտով:

_Կտրատել խմորը քառակուսիներով և դնել միջուկը, եզրերը սեղմել այնպես, որ գլանիկներ ստանանք:

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով և վրան դնել բլիթները:

_Բլիթները թխել 180 աստիճանով մոտ 20-25 րոպե:

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Ցանկության դեպքում, սառած թխվածքաբլիթների վրա կարող եք շաղ տալ շաքարավազ կամ շաքարի փոշին դարչինի հետ խառնած: Խնձորին կարող եք ընկույզ ավելացնել, այդպես ավելի համեղ կլինի:

Կաթնաշոռով թխվածքաբլիթները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք